Նման մասշտաբի «սխոդկա» քրեագետները գրանցել էին մոտ կես դար առաջ՝ Ռոստովում, երբ դարաշրջանը գողականներինն էր։ Հաջորդը Հայաստանում էր՝ հենց տարեմուտին, Սուրբ ծննդի օրը հանցագործ աշխարհի հարյուրից ավելի կնքահայրերն ապահով Հայաստանը դարձրին իրենց դարակազմիկ հավաքատեղի:
Տարին` գողականով
Ծաղկաձորյան «սխոդկան» անցավ առանց պատկան մարմինների անհարկի միջամտության, որովհետեւ նրանց պայմանավորվածությունն ավելի բարձր օղակների հետ էր եղել, որոնք աղուհացով ընդունել ու ճամփել էին «օրենքովներին»:
Այս լույսի ներքո Ամանորի «հերոս» հռչակվեց ոստիկանապետ Վովա Գասպարյանը, գողերի աղմուկ հանած հավաքը ոչ միայն չկանխվեց, այլեւ ոստիկանության կողմից գրեթե արդարացվեց: Որն էր Հայաստանի շահը՝ հայտնի դարձավ միայն անցնող տարվա ընթացքում, քաղաքական կարեւորագույն հարցերը լուծվեցին ոչ թե գրված, այլ չգրված օրենքներով, որոշ թեմաների «խառնվեցին» հենց գողականները: Ամենաշռնդալիցը փետրվարյան «սխոդկան» էր, վարչապետ Հովիկ Աբրահամյանի ապարանքում էր, որտեղ տեղական ու դրսի քերոբները կարդացին Գագիկ Ծառուկյանի դատավճիռը․ նրանք ազատազրկվեցին ցմահ ապաքաղաքական կյանքի՝ գլխատելով ընդդիմությանը: Մարտի 4-ին քրեական աշխարհի 3 ներկայացուցիչների գնդակահարությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ զուտ քրեական ռազբորկա չէր: Երրորդմասցի Լյովիկի սպանության սանկցիան տրվել էր քաղաքական շրջանակներում, Հովիկ Աբրահամյանի միջամտությունը չչեզոքացրեց Օշականցի Գեւորիկի եւ Երրորդմասցու միջեւ մեկ տարի առաջ սկիզբ առած ռազբորկան:
Կարդացեք նաև
Այս սպանությունն իրականում իշխանության թեւերի հավասարությունը պահպանելու զգուշացում որակվեց: «Խարոշիների» ու թաղային հեղինակությունների միջոցով կայացավ նաեւ 2015-ի քաղաքական ամենակարեւոր իրադարձությունը՝ սահմանադրական հանրաքվեն. դրանով «զոն» նայողի հավերժ իշխանության հարցը լուծեցին:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: