Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Դուրգարյան. «Եթե ուզում ենք նվագախումբը քանդենք, ուրեմն գլխավոր դիրիժոր հարկավոր չէ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2015 12:15

«Մարիոթ» հյուրանոցում այսօր Օպերային թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն անդրադարձավ Օպերային թատրոնում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Հիշեցնենք, որ թատրոնում լուծարվել է գլխավոր դիրիժորի պաշտոնը, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել արվեստագետների շրջանում: Մի քանի օր առաջ Կարեն Դուրգարյանը ստացել է ծանուցագիր, որով տեղեկացվել է այն մասին, որ լուծարվում է Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը եւ ինքը հեռացվում է այդ պաշտոնից:

«Հուզված եմ եւ ցնցված…Թատրոնը ստեղծվել է դիրիժորների շնորհիվ, աթոռի մասին խոսելու ցանկություն չունեմ: Նվագախմբին պետք է ստաբիլ դիրիժոր, որը կպահպանի ավանդույթները եւ կբարձրացնի որակը»,-ասաց Կարեն Դուրգարյանը:

Նա հիշեցրեց, որ ութ տարի առաջ թատրոններում լուծարվեց գեղարվեստական ղեկավարի հաստիքը. «Այդ քայլը ճիշտ է, եթե մտադրություն ունենք թատրոնը քայքայել ու ավերել: Իսկ եթե ուզում ենք նվագախումբը քանդենք, գլխավոր դիրիժոր հարկավոր չէ»:

Հարցին, թե արդյոք գեղարվեստական ղեկավարը կարող է գլխավոր դիրիժոր լինել, Դուրգարյանը պատասխանեց. «Գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնը զբաղեցնում է շատ լավ գիտելիքների տիրապետող անձը: Գեղարվեստական ղեկավար կարող է լինել նկարիչը, դիրիժոր, երգիչը: Դա անձի հարց է, բայց թատրոնում կան գեղարվեստական ղեկավարներ, որոնք նվագախումբ չեն ղեկավարել, դրա համար կա գլխավոր դիրիժորի պաշտոն»:

Բանախոսը չցանկացավ մեկնաբանել ասեկոսեները եւ գլխավոր դիրիժորի հաստիքը լուծարելու պատճառները. «Ինձ որեւէ մեկը չի կարող հանել, որովհետեւ ես ունեմ իմ մասնագիտությունը: Ես այն տարիքում եմ, երբ դեռ հնարավորություն ունեմ սովորելու: Իսկ պաշտոնը կարող են հանել ինչ-ինչ պատճառներով: Ես ունեմ իմ աշխատանքը նաեւ դրսում, որովհետեւ դասական արվեստը միջազգային է»:

Նշենք, որ Կարեն Դուրգարյանը 14 տարի աշխատել է Օպերային թատրոնում որպես գլխավոր դիրիժոր. «Եթե հաց ու պանիր է եղել, իրար հետ ենք կերել: Ամիսներով աշխատավարձ չենք ստացել, բայց շարունակել ենք աշխատել, որովհետեւ դա մեր մասնագիտությունն է»,-եզրափակեց նա:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Մարիոտից դիրիժորներին (Ղարաբեկյանին)ուղարկուն են հանգստի:Արտասահման:Դրա նրանից է,որ երաժիշտները լռում են մինչև հերթը չի հասնում իրենց:Եթե ժամանակին Կարենը ու Թոփչյանը խոսեին,իրենց հետ այդպես չէին վարվի:Միանգամայն օրինաչափ է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031