Հյուսիսային Հոլիվուդում ձերբակալվել են «Armenian Power» խմբավորման անդամ 2 հայ եղբայրներ: Նրանք կասկածվում են զենք, կոնցենտրացված կանեփ եւ թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ քիմիական նյութեր պահելու մեջ: Այս տեղեկությունը հաղորդել է «Los Angeles Daily News»-ը:
25-ամյա Հակոբ եւ 23-ամյա Բերգ Նահապետյանները ձերբակալվել են դեկտեմբերի 17-ին իրենց հայրական տանը, որը գտնվում է Հյուսիսային Հոլիվուդում: Գլենդելի ոստիկանությունը տեղեկացրել է, որ տան խուզարկության ընթացքում հայտնաբերել են մի շարք զենքեր:
Հայտնի է դարձել, որ Հակոբ Նահապետյանը հրազենին առնչվող գործով գտնվում փորձաշրջանի մեջ: Իսկ Բերգ Նահապետյանը 35.000 դոլար գրավ է վճարել եւ ազատ է արձակվել հենց ձերբակալվելու գիշերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ