Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում շաքարավազը մոտ 20 տոկոսով  թանկ է, քան Մոսկվայում. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 26,2015 11:29

Հայաստանի տնտեսական, մեղմ ասած՝ ծանր վիճակը գործող իշխանությունը բացատրում է արտաքին աշխարհից եկող բացասական ազդակներով:

Նույն իշխանավորները, սակայն, ոչ մի կերպ չեն ուզում նկատել այդ նույն «արտաքին աշխարհից» եկող դրական ազդակները: Խոսքը, իհարկե, ապրանքների գների մասին է: Աշխարհում ապրանքները էժանանում են, մեզ մոտ՝ թանկանում: Եթե մեզ մոտ էլ էժանանային, ապա մարդկանց սոցիալական վիճակը այնքան աղետալի չէր լինի, որքան այսօր: Այս խնդրին մենք պարբերաբար անդրադառնում ենք տարբեր ապրանքատեսակների օրինակներով:

Այս անգամ բերենք շաքարավազի օրինակը: Երեկվա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամի մանրածախ գինը Մոսկվայում, մասնավորապես «Աշան» սուպերմարկետների հզոր ցանցում, կազմում էր 42 ռուբլի, կամ 290 դրամ: «Պիտյորոչկա» սուպերմարկետներում գինը 44.5 ռուբլի էր կամ 307 դրամ…: Երեկվա դրությամբ «Երեւան սիթի» սուպերմարկետներում շաքարավազը արժեր 350 դրամ: Այլ կերպ ասած, Երեւանում շաքարավազը մոտ 20 տոկոսով  թանկ է, քան Մոսկվայում:

Եթե նման տարբերություն լիներ, ասենք, անցած տարի, իշխանությունները կարող էին հազար ու մի պատճառաբանություններ ու արդարացումներ բերել: Բայց այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել, ինչը նշանակում է, որ մենք Ռուսաստանի հետ միեւնույն տնտեսական տարածքում ենք: Դա էլ իր հերթին նշանակում է, որ շաքարավազը Մոսկվայից Երեւան բերելը նույնն է, ինչ որ Կրասնոդարից Սարատով` մաքսազերծում չկա: Այսինքն, Հայաստանում եւ Ռուսաստանում ապրանքների գների միջեւ մեծ, համենայն դեպս՝ 20 տոկոսի տարբերություն լինել չի կարող: Եթե կա տարբերություն, ուրեմն այստեղ ինչ-որ բան այնպես չէ:

Հայկ ԳԵՒՈՐԳՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Ձեր տվյալները ճիշտ չեն: Մոսկվայում երեկ շաքարավազ գնել եմ 35 ռուբլով:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031