Լրահոս
Օրվա լրահոսը

 Ասպարեզը «սաքուլիկներինն» է, քանի որ կառավարման խորհրդի նախագահն էլ Հովիկ Աբրահամյանն է. «Ժամանակ»

Դեկտեմբեր 26,2015 11:17

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընտրվել է Երևանի տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում: Ավելի ճիշտ՝ Հովիկ Աբրահամյանը վերընտրվել է:

Հիշեցնենք, որ սա այն համալսարանն է, որտեղ իր թեկնածուականի «գաղտնի» պաշտպանությամբ աչքի ընկավ Տարոն Մարգարյանը, և որի գաղտնիությունը լրագրողների աչքից ապահովեցին հայտնի «սաքուլիկները»:

Դժբախտաբար, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Հայաստանի հասարակական կյանքում, տնտեսա-քաղաքական կյանքում աչքի է ընկել սրանով, թեև տրամաբանությունը հուշում է, որ հատկապես ծանրագույն տնտեսական պայմաններում, ծանրագույն մարտահրավերների պայմաններում գտնվող երկրում տնտեսագիտական համալսարանը պետք է աչքի ընկներ տնտեսական կյանքի ակտիվ, բովանդակային դիսկուրս խթանելով, տնտեսական գաղափարներ, նոր, կրեատիվ գաղափարներ գեներացնելով, տնտեսական մտքի հարստացմամբ:

Ըստ որում՝ ասել, որ համալսարանը չունի սրա պոտենցիալը, մեղմ ասած, սխալ կլինի, քանի որ տնտեսագիտական համալսարանում կան իսկապես բազմաթիվ շնորհալի և՛ դասախոսներ, և՛ ուսանողներ: Պարզապես, ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ այստեղ ասպարեզը նրանցը չէ, ասպարեզը «սաքուլիկներինն» է, քանի որ կառավարման խորհրդի նախագահն էլ Հովիկ Աբրահամյանն է: Եվ այստեղ տեղի է ունեցել այս համահունչ իրավիճակի վերարտադրություն, քանի որ այլ կերպ լինել չէր էլ կարող:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031