Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ եւ ինչո՞վ Ղարաբաղը հետաքրքրական չէ միջազգային մամուլին. «Ազգ»

Դեկտեմբեր 26,2015 11:10

Ի՞նչ են կարդում Նյու Յորքում, իսկ Փարիզո՞ւմ, կամ Մոսկվայո՞ւմ: Հասկանալի է, որ այնտեղ կարդում են այն, ինչն այնտեղ գրում են: Օրինակ նյույորքցի Ջեյմս Փարկերը իր հարազատ քաղաքի սրճարաններից մեկում, New York Times-ը ձեռքին, կարդում է այն մասին, թե որքան սխալ են ռուսներն ապրում Մոսկվայում եւ սխալ գործում Սիրիայում: Փոխարենը մոսկվացի Իգոր Սերգեյեւիչ Լեբեդեւը մոսկովյան մետրոյում` «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն ձեռքին կարդում է այն մասին, թե որքան սխալ են ամերիկացիներն ապրում Նյու Յորքում եւ անում ամբողջ աշխարհում: Այդ նույն ընթացքում փարիզցի Պիեր Պասկալը Փարիզի զբոսայգիներից մեկում Le Monde-ն ձեռքին կարդում է, թե որքան սխալ են ապրում ռուսներն ու ամերիկացիները` Նյու Յորքում եւ Մոսկվայում եւ անում` աշխարհում, ավելի շատ ռուսները:

Այսինքն` այս մարդիկ իրենց երկրներում, իրենց թերթերում Ղարաբաղի մասին որեւէ բան չեն կարդում, որովհետեւ այդ թերթերն այդ մասին բան չեն գրում, ինչո՞ւ, մի՞թե Ղարաբաղում պատերազմ չէ, կամ, ինչպես մեր ՊՆ մամուլի քարտուղարն է երեքշաբթի օրն ասել, «պատերազմական իրադրություն» չէ: Չէ՞ որ միջազգային մամուլն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում աշխարհի բոլոր կրակակետերը, անգամ նրանք, որտեղ չեն կրակում, բայց շուտով կրակելու են: Ուրեմն, ինչո՞ւ եւ ինչո՞վ Ղարաբաղը հետաքրքրական չէ միջազգային մամուլին:

Նախ, եթե հաշվի առնենք, որ ղարաբաղյան հակամարտության սրացումներին չեն անդրադառնում արեւմտյան եւ ռուսական լրատվամիջոցները` միառժամանակ, նշանակում է, որ դրան անդրադարձը շահեկան չէ ոչ Արեւմուտքի, ոչ էլ Ռուսաստանի համար, այլ կերպ ասած` ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության սրացմամբ, հետեւաբար չեն խոսում այդ մասին, որ այս հակամարտությունն արդեն իսկ սուր է:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031