Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր ճամբարը՝ վերադասավորումների շեմին. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 26,2015 10:54

Կես կատակ, կես լուրջ ասված մի դիտարկում, թե՝ Հայաստանում իշխանափոխությունից առաջ նախ պետք է ընդդիմությունափոխություն անել, բնորոշում է անցնող տարվա ընթացքում ներքաղաքական կյանքում եւ հատկապես ընդդիմադիր հատվածում դիտարկված զարգացումները:
Ներքաղաքական առումով տարվա հիմնական իրադարձություններից մեկը, հարկավ, փետրվարին արձանագրված լարվածությունն էր՝ իր ոչ պակաս ուժեղ հանգուցալուծմամբ: Հարկ է նկատել, որ այս տարվա փետրվարին տեղի ունեցածը շարունակությունն ու, ինչ-որ տեղ՝ կանխատեսելի եւ տրամաբանական ավարտն էր դեռ անցյալ տարի թափ հավաքած գործընթացի, որի հիմնական գործող անձի դերում հանդես էր գալիս, այսպես ասած, «ոչ իշխանական քառյակը»:
Ճիշտ է, երբ սահմանադրական փոփոխությունների գործընթացը մեկնարկեց, ՀՅԴ-ն, որի դիրքորոշումը պարզ ու հայտնի էր, ստիպված եղավ լքել ոչ իշխանականների «ֆեդերացիան», քանզի մյուսները ավելի արմատական հռետորաբանությամբ էին հանդես գալիս այդ խնդրում: Մի խոսքով, քառյակը հընթացս ու սահուն վերածվեց եռյակի, ի դեմս ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցության:
Ի՛նչն է ուշագրավ: Երբ ոչ իշխանականները դեռ քառյակ էին, որոշակի հակակշռի դեր էին կատարում եւ անկասկած շատ ավելի նկատելի ազդեցություն ունեին քաղաքական գործընթացների, ընդունվող որոշումների վրա:
Անգամ պահանջների մի ամբողջ ցուցակ ներկայացրին: Կարելի է հիշատակել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը եւս, չնայած իշխանական խոսնակների հայտարարություններին, որ դա անմիջականորեն փոխկապակցված չէ քառյակի պահանջների հետ, ամեն դեպքում, վերջիններիս պահանջը կար եւ չի կարելի աներկբա պնդել, թե ազդեցություն չի ունեցել:
Ամեն պարագայում 2014 թվականին կարելի էր նկատել, որ ոչ իշխանական ուժերը, համախմբելով իրենց հնարավորությունները, փորձեցին դառնալ այն կարեւոր ընդդիմադիր գործոնը, որն այնքան պակասում է մեր քաղաքական համակարգը արդյունավետ հավասարակշռության բերելու, իշխանություններին շարունակական «մամլիչի» տակ պահելու համար:
Սակայն արի ու տես, որ համախմբվածներից ՀԱԿ-ի առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը սեւեռվել էր իր «նախագծած» բուրժուադեմոկրատական հեղափոխության վրա՝ ԲՀԿ այն ժամանակվա առաջնորդին կարգելով այդ հեղափոխության հիմնական դեմք:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031