Լրահոս
Օրվա լրահոսը

Բնականորեն հասունանում է քաղաքական սերնդափոխության պահը. «168 ժամ»

Դեկտեմբեր 26,2015 10:46

2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով Հայաստանում սկզբ դրվեց նոր ժամանակաշրջանի, որը՝ կառավարման համակարգի փոփոխության հետ մեկտեղ, փոփոխություններ է առաջացնելու հանրային-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Բայց առաջին ու ամենակարևոր փոփոխությունը տեղի է ունենալու քաղաքական համակարգում: Որքան էլ սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները պնդում էին, որ դա հանգեցնելու է մենիշխանության, այդուհանդերձ ակնհայտ է, որ, եթե անգամ ՀՀԿ-ին առաջիկա ընտրություններում հաջողվի մեծամասնություն ստանալ, ապա առնվազն հաջորդ քաղաքական շրջափուլում դա խիստ կասկածելի է լինելու:

Ինչպես որ ակնհայտ է, որ անկախ խորհրդարանում ներկայացվածության չափից՝ կուսակցությունների դերն ավելանալու է, և կուսակցությունները բնականորեն ավելի քաղաքական են դառնալու: Այս և մի շարք փոփոխություններ, որոնք հետևելու են խորհրդարանական կառավարման կարգի ներդրմանը, համընկնելու են մեկ այլ բնական փոփոխության հետ. Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչների իշխող մեծամասնությունը գրեթե կենսաթոշակային տարիքի գործիչներ են և, առավելագույնը մեկ գումարման խորհրդարանում ներկայացված լինելուց հետո, թոշակի են գնալու, բառի բուն իմաստով: Այսինքն՝ բնականորեն հասունանում է քաղաքական սերնդափոխության պահը, ինչի անհրաժեշտության մասին բոլորը խոսում են տարիներ շարունակ, սակայն նույն խոսողներն ամեն ինչ անում են դա թույլ չտալու համար:

Բայց, կրկնում ենք, սերնդափոխության ժամանակը մոտենում է ոչ թե՝ ըստ դրա անհրաժեշտության գիտակցման, այլ՝ բնականորեն: Հետևաբար՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է մտածեն այդ մասին: Բնականաբար, այդ մասին մտածում է առաջին հերթին՝ իշխանությունը, որովհետև որևէ «փոփոխության» դեպքում կորցնելու շատ բան ունի: Եվ ուրեմն, իշխանությանն անհրաժեշտ է վստահելի սերնդափոխություն, անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունը փոխանցի այնպիսի երիտասարդների, որոնց համար գործող իշխանությունները կլինեն «հեղինակություն», իսկ նրանց ունեցվածքը կլինի անձեռնմխելի:

Ռոբերտ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031