Անցնող տարվա թերևս ամենամեծ ձեռքբերումն «Էլեկտրիկ Երևանն» էր: Ոչ այնքան նրա համար, որ էլեկտրաէներգիայի գինը որոշ ժամանակով մնաց անփոփոխ, որքան հայ ժողովրդի միասնականության, ակտիվության և միահամուռ ուժերով պայքարելու ունակության համար: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության երիտասարդներն էին, որոնք այդ օրերին արթնացրեցին պայքարի հոգին: «Էլեկտրիկ տարին» մոտենում է ավարտին, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանի հետ միասին խոսեցինք «հին» ու բարի օրերի մասին:
-«Էլեկտրիկ Երևանի» կայծը դուք տվեցիք, ոմանք համարում են պայքարը հաջողված, ոմանք անարդյունք, իսկ Դո՞ւք:
-Արդյունավետ էր, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Ես վստահ եմ, որ մենք սրա պտուղները քաղելու ենք ապագայում: Մենք մեր ուզածին լիարժեք չհասանք, բայց սա կարելի է միանշանակ դասել առաջին հորիզոնականում մինչև հիմա եղած քաղաքացիական շարժումների շարքում, իր մասշտաբներով և իր էներգետիկայով անգամ գերազանցեց մի քան քաղաքական շարժումների, որ ունեցել ենք անկախ Հայաստանում: Ինձ համար «Էլեկտրիկ Երևանը» տոն էր, սա իմ կյանքի լավագույն տարին էր՝ իմ ունեցած ապրումները ու դրական էմոցիաները հաշվի առնելով:
-Նկատել ենք, որ ժամանակ առ ժամանակ բաղրամյանցիներով հավաքվում եք, քննարկումներ կազմակերպում, ծրագրեր ունե՞ք:
Կարդացեք նաև
-Այո հավաքվում ենք, կարոտներս առնում ենք, հիշում ենք, ուրախանում ենք, վերապրում ենք ամառվա պահերը, իսկ մեր համակարգող թիմով այո` մտածում ենք նոր ճանապարհներ, նոր վիճակներ, վերլուծում ենք նախկինը: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի դուրս գալու փողոց ու մեր հետևից հանելու զանգվածներին, ցավոք, այս իշխանությունները մեզ հանգիստ չեն թողնելու երբեք :
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: