Ամեն օր գերմանական google որոնողական համակարգում Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին առնչվող նյութեր որոնելիս նկատել եմ, որ մեր մասին գրում են գերմանացիները, շվեյցարացիները, ավստրիացիները եւ ամեն օր «անխոնջ» ադրբեջանցիները, ավելի ճշգրիտՙ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության տարբեր երկրներում աշխատող թղթակիցները: Հայ մարդուՙ նվազագույնը 3 լեզվի իմացությունը կամ օտար լեզու սովորելու առավելության գիտակցումը, քարոզչական չասեմ, պարզապես Հայաստանից դուրս ապրող մարդկանց, մեր մասին ամեն օր պատմելու անհրաժեշտություն չի դառնում: Պատերազմի շեմին գտնվող մեր երկրի, նրաՙ նաեւ արտերկրում ապրող քաղաքացիների տարբեր խնդիրների մասին երբեմն օրական այնքան առատ նյութ է լինում գերմանական, ավստրիական, շվեյցարական լրատվամիջոցներում, որ ընթերցելն արդեն ժամանակատար է: Անշուշտ, դրանք տարբերվում են իրենց պրոֆեսիոնալ մակարդակով, բայց մի բան ընդհանուր էՙ դրսից հայացք է, որ երբեմն ոչ թե այնքան չի համապատասխանում իրականությանը, որքան թելադրված է լինում աշխարհաքաղաքական նկատառումներից ծնված մեկնաբանություններով, որ մեր իրականությունը հեշտ ու հանգիստ վերածում է օբյեկտիվից հեռու սուբյեկտիվի:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: