Ամանորի առիթով Երեւանի քաղաքապետարանը անցյալում ձյունաճերմակ եղնիկներ էր շարում մայրաքաղաքով մեկ, սակայն օրեր անց ավտոմեքենաներից արտազատվող ծխի ու գազերի, փողոցների ցեխաջրերի պատճառով ամանորյա եղնիկները դառնում էին սեւահեր՝ արտացոլելով Երեւանի օդի մթնոլորտի իրական վիճակը: Եվ քանի որ քաղաքապետարանը չէր կարող եղնիկներին հավաքել, գոնե շաբաթը մեկ լողացնել ու կրկին վերադարձնել իրենց տեղերը, այս տարի քաղաքապետարանը որոշել է կեղտակորույս գույներով եղնիկներին ներկել, որպեսզի մինչեւ տոնի ավարտը նրանք մաքուր տեսք ունենան:
Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
25.12..2015