Չինական Սիչուան գյուղակում հազարամյա հնության որմնանկար են գտել: China.org կայքի տվյալներով, սրբանկարը 2,6 մետր երկարություն ու 1,7 մետր բարձրություն ունի: Նրա վրա պատկերված են մարդիկ, թվով 50 ֆիգուր, որոնք խոնարհվում են Բուդդայի առաջ: Որմնանկարի առաջին դիտումից հետո մասնագետները նախնական եզրակացություն են տվել, որ այն ստեղծվել է 1000 տարի առաջ՝ Թան դինաստիայի օրոք: Չինական լրատվամիջոցներն այլ մանրամասներ չեն հաղորդել, ընդամենը նշել են, որ Սիչուանում երբեք այլ որմնանկարներ չեն հայտնաբերվել, ինչը հարուցել է անգամ ոչ մասնագետների տարակուսանքը: Մյուս կողմից էլ՝ գյուղակում լայնածավալ պեղումներ են սկսվել:
«Առավոտ» օրաթերթ
25.12..2015