Հուլիվուդյան աստղ Նիքոլաս Քեյջը խոստացել է վերադարձնել Մոնղոլիայի իշխանություններին հսկա գիշատիչ դինոզավրի՝ տարբոզավրի գանգը: Reuters-ի փոխանցմամբ, դերասանը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ 2007-ին իրեն վաճառված հինավուրց գիշատչի գանգը գողացված է: Աստղին պատժելու, դատի տալու որեւէ որոշում չի ընդունվել, քանի որ նա գանգը ձեռք էր բերել Բեւեռլի Հիլզում կայացած մի աճուրդում՝ վճարելով $276 000: Ամեն ինչ ջրի երես է դուրս եկել այն բանից հետո, երբ Մանհեթընյան դատարանը օրերս որոշում է ընդունել Մոնղոլիայից գողացված իրերը տվյալ երկրի իշխանություններին վերադարձնելու մասին: Ինչ վերաբերում է Քեյջի գնած կմախքին, այն գտնվել էր Ուլան Բատորի հարեւանությամբ, երբ շինարարական աշխատանքներ էին կատարվում տեղանքում: Երբ պարզվել է, որ այն դինոզավրի կմախք է, ինչ-որ մարդիկ գողացել էին այն ու վաճառել աճուրդում:
«Առավոտ» օրաթերթ
25.12..2015