Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը 2015 թվականն ամփոփում է հաջողությամբ: Մեկ տարվա ընթացքում աշխատել է 80 մլն դոլար: Նա համարվում է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող աստղը՝ երաժշտության ինդուստրիայում: Սվիֆթը այլեւս իր պատվավոր տեղն է զբաղեցնում հեղինակավոր Celebrity 100 սանդղակում, որն ամեն տարի ձեւավորում է «Ֆորբսը»: Թեյլոր Սվիֆթը 2015թ. համաշխարհային համերգաշար է ունեցել եւ թողարկել պլատինե ալբոմ: Երգչուհին երկրպագուների հզոր բանակ ունի համերգային դահլիճներում, միլիոնավոր հետեւորդներ՝ սոցիալական ցանցերում: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում դեռահասները:
Այս տարի Թեյլոր Սվիֆթը հաջող գործարքներ է կնքել նաեւ Keds, Sony եւ Coca-Cola ընկերությունների հետ, դրանք եւս խոշոր մուտքեր են ապահովել նրա հաշվեհամարին:
«Առավոտ» օրաթերթ
25.12..2015