Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերադարձ ինքնությանը. «Մեր պարերը և մենք» ծրագիրը 10 տարեկան է (ֆոտոշարք, տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2015 22:05

Հայաստանի խուլերի միավորման վարչության սպորտդահլիճում այսօր տեղի ունեցավ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի «Մեր պարերը և մենք» հայկական պարի ուսուցման ծրագրի 10-ամյա հոբելյանին նվիրված բաց դասը: Նշենք, որ նախագիծը սկսվել է դեռեւս 2005 թվականին՝ «Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ: «Արդեն տասը տարի մենք անվարձահատույց ուսուցանում ենք հայկական պարը եւ հայ մարդուն վերադարձնում այն, ինչ կուտակվել է տարիների ընթացքում:

Այն, ինչ գրառվել էր մեր ազգագրագետների կողմից, պետք է գիտական վերլուծության ենթարկվեր, հրատարակվեր, ապա բեմ բարձրացվեր եւ ուսուցանվեր պարախմբերին: Սակայն այդ շղթան կտրվել էր: Ազգագրագետների հրատարակած գրքերը փոշոտվում էին գրադարաններում, պարագետներն էլ ազգայինի հետ աղերս չունեցող, օտար տարրերով շաղախված պարեր էին բարձրացնում բեմ: Իսկ դրանք, բնականաբար, չէին դառնում ժողովրդի հարստությունը»,-Aravot.am-ին պատմեց «Կարին»-ի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:

FILE5816 FILE5817 FILE5829 FILE5830 FILE5839

Նա նշեց, որ տարիների աշխատանքի արդյունքում հաջողվեց մեկտեղել եւ բեմ բարձրացնել ազգային պարերը եւ ուսուցանել մարդկանց՝ «Մեր պարերը և մենք» ծրագրի միջոցով. «Հազարավոր մարդիկ ազգաճանաչ դարձան, ավելի մոտեցան ազգային մշակույթին եւ ինքնությանը: Մենք շարունակում ենք իրականացնել մեր առաքելությունը: 6 տարի առաջ պարերի ուսուցում սկսվեց իրականացվել Կասկադում, սակայն մինչ օրս մենք չունենք լուրջ տարածք, որպեսզի ձմռանը եւս կազմակերպվի ուսուցում: Կասկադում յուրաքանչյուր միջոցառմանը մոտ 1500 մարդ է մասնակցում, իսկ «Նարեկացի» արվեստի միությունում լավագույն դեպքում 150 հոգի կտեղավորվի: Այսպես, նախագծի ոգին ու շարունակականությունը ձմեռային ամիսներին կոտրվում է»:

Հավելենք, որ հոբելյանական միջոցառմանը եւս դահլիճը լեցուն էր: Կարինցիներն ավանդաբար ցանկացողներին սովորեցնում էին ազգային պարեր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031