Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանում ամեն երկրորդ-երրորդ համակարգիչը վարակված է». փորձագետ

Դեկտեմբեր 25,2015 21:20

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանի գնահատմամբ, Ինտերնետից օգտվելու մեր պատրաստվածության աստիճանը նախկին Խորհրդային միության երկրների պատրաստվածության աստիճանին է, այսինքն՝ մենք ոչ շատ առաջ ենք, ոչ էլ հետ:

Այսօր «Նոյան տապան» ակումբում պարոն Սաղյանն ասաց, որ Հայաստանի  տրանսպորտի և կապի նախարարությունում ինտերնետ կառավարման հանձնաժողով  է ստեղծված, այն բազմաշահառու է. «Այնտեղ կան պետական մարմինների ներկայացուցիչներ, հասարակական, կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արդեն չորս ժողով ենք անցկացրել»:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի տվյալներով էլ, Հայաստանում անցած տարվա դրությամբ բնակչության 60 տոկոսն է օգտվում ինտերնետից, և այս թիվն այս տարի բնականաբար աճած կլինի, սակայն գնալով աճի միտումը նվազելու է՝ հաշվի առնելով, որ մեծ քանակի ընտանիքներ կան, որոնք չեն կարող իրենց թույլ տալ ինտերնետի համար վճարել, չնայած որ Հայաստանում ինտերնետը էժան է, հասանելիության հնարավորությունները՝ մեծ:

Նրա խոսքով, որոշ ուսումնասիրությունների արդյունքներով՝ Հայաստանում ամեն երկրորդ-երրորդ համակարգիչը վարակված է, և Հայաստանը վարակված համակարգիչների թոփ տասնյակում է. «Հենց այն պատճառով, որ մենք շատ արագ աճել ենք, բնակչությունն ավելի անպաշտպան է՝ համեմատած այն երկրներին, որտեղ այդ աճը համաչափ է եղել»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031