Թուրքիայի կառավարությունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հակաօդային պաշտպանության միջոցները միավորելու մասին համաձայնագրի եւ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարության առնչությամբ, թե «հրադադար այլեւս չունենք, սա պատերազմ է»:
«Hurriyet Dail News»-ի փոխանցմամբ՝ թուրք մի պաշտոնյա, որը խնդրել է չհրապարակել իր անունը, ասել է, թե Ռուսաստանն ու Հայաստանը պետք ձեռնպահ մնան գործողություններից, որոնք վտանգում են տարածաշրջանային անվտանգությանը: Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ Երեւանի վերաբերմունքը տարածաշրջանում բախումների վտանգը կավելացնի:
Պաշտոնյան հայտնել է, որ Անկարան կողմ է շարունակելու Կովկասում լավ հարաբերություններին հարեւանների հետ:
Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին, թուրք պաշտոնյան ասել է. «Սա ցույց է տալիս, որ մարտերի վտանգն ավելանում է: Մենք շարունակում ենք կողմ լինեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ