Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կանք, բայց, կարծես թե, չկանք ոչ մի տեղ». փորձագետ

Դեկտեմբեր 25,2015 19:25

Տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան  Սարգիս Հացպանյանի գնահատմամբ, հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Թուրքիայի համար իսկական գլխացավանք էր:

Այսօր «Նոյան տապան» ակումբում պարոն Հացպանյանն ասաց, որ Հայաստանը չկարողացավ օգտվել հնարավորությունից աշխարհին ներկայացնելու մեր պահանջները:

«Մինչեւ հիմա աշխարհին չենք կարողանում ասել, թե ինչ ենք ուզում: Ցեղասպանությունից հարյուր տարի անց չենք կարողանում ձեւակերպել մեր ասելիքը»,- ասաց Սարգիս Հացպանյանը:

Նրա բնորոշմամբ, թուրքերը այս տարի տարելիցին ընդառաջ վախեցած սպասում էին , թե հայերն ինչ կանեն, բայց հայերը ոչինչ չարեցին. «Անգլիայի վերլուծաբաններից մեկի հարցազրույցն էի դիտում, վերլուծաբանը զարմացած էր, ասում էր՝ թե ինչ ակտիվ անելիքներ էին սպասում հայերից, բայց ակնկալիքները չարդարացան: Ասում է՝ դուք ձեր համայնքներում ժողովներ եք անում ու սահմանափակվում: Հայկական հարցը չքաղաքականացվեց, Թուրքիան այնպես շունչ քաշեց:  Դա մեր թերացումն է»:

Նրա խոսքով, Թուրքիայի համար այս տարին նշանավորեց նաեւ երկու խորհրդարանական ընտրություններով, որն իրավիճակ փոխեց ներքաղաքական դաշտում, բայց  թուրքական  իշխանությունը շարունակում է  նույն քաղաքականությունը, որը հարյուր տարի առաջ երիտթուրքերն էին անում:

Անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ պարոն Հացպանյանն ասաց, որ Թուրքիան ՌԴ քայլերից հետո իրեն մենակ զգաց ու քաղաքական գիծը փոխեց, հիմա ԱՄՆ-Թուրքիա- Իսրայել համագործակցությունը վերականգնման փուլում է ընդդեմ ՌԴ- ՀՀ -Իրան եւ Սիրիա առանցքին. «Սա վերականգնում է այն, ինչ եղել է ժամանակին: Մենք՝ հայերս, այս հինգ տարվա մեջ ունենալով համայնք  Իրանում, Սիրիայում, Ռուսաստանում ոչ մի դերակատարություն չունեցանք այդ երկրների տնտեսական, քաղաքական եւ այլ ոլորտներում: Մենք կանք, բայց, կարծես թե, չկանք ոչ մի տեղ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031