Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքը քննարկում է թուրքական ձեթը հայկականով փոխարինելու հարցը. Reuters

Դեկտեմբեր 25,2015 19:07

Իրաքի կառավարությունը ծրագրում է նվազեցնել Թուրքիայի կրկվող ձեթի քանակը: Ըստ «Reuters»-ի՝ պատճառը երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների սրացումն է:

Իրաքի առեւտրի նախարարության խոսնակը հայտարարել է, որ այդ կառույցի աշխատակազմն աստիճանաբար կնվազեցնի ձեթի ներկրում, ինչը կառավարությունն անվճար մատակարարում է բնակչությանը:

«Ծրագրվում է թուրքական ձեթը փոխարեն տեղականով եւ այլ երկրների արտադրանքով»,- ասել է նա, սակայն չի նշել պատճառը:

Բաղդադի «al-Bayina al-Jadida» թերթն այս որոշումը պայմանավորել է Իրաքի հյուսիսում թուրքական զորքերի տեղակայմամբ: Թուրքիան պնդում է, որ այս զորքերն անհրաժեշտ են պաշտպանելու իր զինվորական անձնակազմին, որոնք Իրաքի զինվորականներին մարզում են «Իսլամական պետության» զինյալների դեմ կռվելու համար:

Իրաքի առեւտրի նախարար Մոհամեդ Շիա ալ-Սուդանին անցյալ շաբաթ Բաղդադում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանի հետ քննարկել էր Թուրքիայի փոխարեն Հայաստանից ձեթի ներմուծման տարբերակը:

Իրաքում Հայաստանի դեսպանատան պաշտոնյան փոխանցել է, որ հանդիպումն իրոք տեղի է ունեցել, սակայն այլ մանրամասներ չի տրամադրել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031