Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այն, ինչ տեղի է ունենում Օպերային թատրոնում, սկանդալ չէ». Սերգեյ Սմբատյան

Դեկտեմբեր 25,2015 19:00

Անցնող տարին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար բավականին հագեցած է եղել. «2015­ թվականը կարևորագույն տարի էր բոլորիս համար: Մենք էլ անմասն չենք մնացել, փորձել ենք հնարավորինս ակտիվ լինել, հնչեցնել այն, ինչ մտածել ենք, որ կարելի է հնչեցնել:

Այս տարի 66 համերգ ենք ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: Ակտիվ ենք եղել նաև մարզերում: Դեռ շատ քիչ կոլեկտիվներ և արտիստներ են իրենց համերգային գործունեության մեջ տեսնում նաև մեր մարզերը: Այս տարի 7 համերգ ենք ունեցել մարզերում, ամենաքիչը 7 համերգ էլ գալիք տարում ենք նախատեսում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Որպես 2015-­ի կարևորագույն իրադարձություն՝ նա առանձնացրեց 24/04 համաշխարհային նվագախմբի ձևավորումն ու ապրիլի 24-­ի համերգը, որոնց կայացման գործում մեծ դեր է ունեցել երիտասարդական նվագախումբը:

Դառնալով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառուցվածքային փոփոխություններին ու քննարկումներին, թե այնտեղ գլխավոր դիրիժորի պաշտոնում Կարեն Դուրգարյանին կարող է հենց Սերգեյ Սմբատյանը փոխարինել, վերջինս ընդգծեց, որ իրեն նվագախմբի թիմից դուրս չի պատկերացնում. ­«Եթե նման ցանկություն ունենամ, կարող եմ ասել: Նույնիսկ նման կասկածն ինձ՝ որպես անձի, որպես երաժշտի վիրավորում է: Երիտասարդական նվագախումբն այնքան անելիքներ ունի, և ես չեմ պատկերացնում, որ կարող է չլինեմ այդ թիմի մեջ»։

Ս. Սմբատյանի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Օպերային թատրոնում, սկանդալ չէ, որովհետև սկանդալը երկու կողմերի բախումը պետք է լինի. «Հայաստանում խնդիր կա, որ մենք չենք տարանջատում այն, ինչ կարելի է մտածել և ինչ հնչեցնել: Կառուցվածքային փոփոխություններ են եղել Օպերային թատրոնում, որը ղեկավարում է հայազգի պարծանք Գեղամ Գրիգորյանը: Թատրոնն ունի ճիշտ սկզբունք, և ես ինձ իրավունք չեմ վերապահի քննարկել այն մարդկանց որոշումը, որոնց նկատմամբ անհավանական հարգանք ունեմ»,- ընդգծեց Ս. Սմբատյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Եթե Օպերան բարգավաճի ուրեմն բավական է մի հաստիկից ազատվեն:Դա ծիծաղելի է:Ոչ ոք չի խաբվի այդպիսի բարեփոխությունից:Դուրյանից ազատվեցին չբարգավաճեցին,հիմա հերթը հասավ Դուրգարյանին:Լավ չեր լինի երգիչ ղեկավարը ազատվեր անձայն բազմաթիվ մեռած հոգիներ երգիչների բանակից,ինչից նա ավելի լավ է հասկանում:Երեխան էլ կհասկանա,որ իր աշխատելու պայմանը եղել է դիրիժորից ազատվելու պատվերը:Իսկ Սերգեյ Սմբատյանը ուրիշ բան չի կարող ասել,որովհետև Մշակույթի Նախարարության բոլոր ֆինանսները գնում են իր համար:Հայրը’Արմեն Սմբատյանը ժամանակին խոստացել էր կոնսերվատորիայում մեծ դահլիճ կառուցել:Ո՞ր կորան այդ փողերը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031