Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արման Մուսինյան. Ջախջախված-չջախջախված ԲՀԿ-ն պատգամավորներ ունի, որոնք կարող են ստորագրությունը դնել

Դեկտեմբեր 25,2015 17:33

ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը դեկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել լրագրողների հետ: Ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները վիճարկելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը, ասել էր  . «ՍԴ դիմող ուժերը շատ լավ հասկանում էին, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, եւ պետք է որքան հնարավոր է բարձր գոռալ, շատ գոռալ, որպեսզի հնարավորություններ պահպանել հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար: Նախընտրական չստացված քարոզարշավի մեկնարկ էր, որը գնաց արձակուրդ»:

Նա նաեւ հավելել էր, թե ինչո՞ւ են առաջարկում միանալ այդ նախաձեռնությանը, եթե հայտարարում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ջախջախված է, այլեւս գոյություն չունի. «Հայտնի կուսակցությունը տարբեր առիթներով հայտարարում էր`ԲՀԿ-ն ջախջախված է, գոյություն չունի. այդ դեպքում ինչի՞ էին խնդրում ԲՀԿ-ին միանալ, եթե ջախջախված ենք: Գոյություն չունեցող կուսակցությանն ու խմբակցությանը ո՞նց եք ուզում միանալ: Եթե իրենք այդքան հզոր էին, գոյության չունեցող խմբակցության ու կուսակցության դուռը չէին ծեծի: Ինչ ուզում է ասեն, հասկանում են, որ գալու են ԲՀԿ-ի դուռը ծեծելու»:

Դեկտեմբերի 25-ին «Հայացք» մամուլի ակումբում Aravot.am-ը Հայ ազգային կոնգրես կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանին խնդրեց անդրադառնալ այս հայտարարություններին: Նա ասաց. «Ջախջախված-չջախջախված, նրանք խորհրդարանում ունեն պատգամավորներ, որոնք կարող են ստորագրությունը դնել: Երկրորդ, եթե խնդիրը Ձեր նշած անձը համարում է բարձր գոռալու մեջ, ապա ես կարծում եմ՝ հայաստանյան հասարակությունը դրա պատասխանը լավ տվել է: Եթե հասարակությունը նույնպես համարեր, որ քաղաքական ուժերի խնդիրը բարձր գոռալու մեջ է, ապա սփյուռքը այսպիսի աջակցություն չէր հայտնի այն գործընթացին, որի մաս կազմեցինք եւ առանցքում եղանք մասնավորապես նաեւ մենք, ես նկատի ունեմ սահմանադրական հանրաքվեն»:

Նա նշեց, որ Վահան Բաբայանի մեկ տարի առաջ արած հայտարարությունները արխիվից հանելու դեպքում հարց կառաջանա, թե ինչո՞ւ են դրանք այդպես բեւեռային տարբեր. «Խոսքը Սահմանադրության մասին է, խոսքը որեւէ լոկալ կամ ինչ-որ օրինագծի կետի մասին չէ, որտեղ մարդը ի վերջո կարող է փոխել իր որոշումը: Տեսեք՝ ինչ է խոսում Ձեր նշած անձնավորությունը՝ պարոն Բաբայանը, 1 տարի առաջ Սահմանադրության մասին, եւ ինչ է խոսում նա հիմա: Կարծում եմ՝ Ձեզ համար ակնհայտ կլինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031