Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երիտասարդական նվագախմբի ելույթները 2015 թվականին անցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդով

Դեկտեմբեր 25,2015 17:18

2015թ.-ը հագեցած տարի էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։ Նվագախումբը ակտիվ համերգային գործունեություն է ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։

Անցնող տարում նվագախումբն ունեցել է մոտ 60-ից ավելի համերգներ, կազմակերպել և անցկացրել է երկու փառատոն՝ Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ, ինչպես նաև՝ Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ որպես պաշտոնական նվագախումբ, երկրորդ տարին անընդմեջ հանդես է եկել Ալ Բուստան միջազգային փառատոնում։ Որպես պաշտոնական նվագախումբ հանդես է եկել նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում։
Երիտասարդական նվագախմբի ելույթները 2015 թվականին անցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդով։ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ելույթներ եղան և՜ Հայաստանում, և՜ արտասահմանյան հեղինակավոր բեմերում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, գործուն մասնակցություն ունեցավ 24/04 համաշխարհային նվագախմբի կազմավորման, ապրիլքսանչորսյան համերգի կազմակերպման հարցում։
Տպավորիչ են նվագախմբի արտասահմանյան ելույթները։ Երիտասարդականը ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ Ségur սրահում, ներկայացրել է «Երիտասարդությունը՝ հանուն խաղաղության» խորագրով համերգային ծրագիրը։

Կանն քաղաքի Debussy համերգասրահում MIDEM փառատոնի շրջանակներում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը։

Սեպտեմբերին ելույթներ են տեղի ունեցել Ավստրիայի հեղինակավոր բեմերում՝ Լինցի «Բրուքներֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում և Վիեննայի «Մյուզիքֆերեյնում»՝ ներկայացնելով կոմպոզիտոր Վիգ Զարթմանի «Վերածննդի արմատներ» նախագիծը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նվագախումբը Իսպանիայում՝ Սարագոսայի «Մոցարտ» համերգասրահում և Մադրիդի Թագավորական թատրոնում, երկու համերգով հանդես է եկել աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանի հետ՝ ի թիվս այլ գործերի ներկայացնելով Արա Մալիկյանի «1915» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ընդ որում, «1915» ստեղծագործությունը գրված էր հենց այս համերգների համար։
Երաժշտական աշունը Երևանում առավել գրավիչ ու հետաքրքիր էր դարձել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմակերպած Խաչատրյանի անվան միջազգային 3-րդ փառատոնը։ Նվագախումբը երաժշտասերին նվիրեց համաշխարհային, հայաստանյան պրեմիերաներով, միջազգային հայտնի աստղերով լի երաժշտական երեկոներ։ Աննախադեպ էր փառատոնի փակման համերգը. ներկայացվեցին Խաչատրյանի գործերը ջազային մշակումներով, որը մեծ հաջողություն ունեցավ հանդիսատեսի մոտ ։
Երիտասարդական նվագախումբը տարին ամփոփեց նոր նախագծով՝ Մոսֆիլմ նոն-ստոպ համերգային ծրագրով։

2016 թվականի հունվարին լրանում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյա հոբելյանը։ Այդ առթիվ նվագախումբը նախապատրաստել է անակնկալներ երաժշտասերների համար։ Գործունեության 10 տարիների ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է եկել հարյուրավոր համերգներով։ Այդ ամենը նվագախումբը արել է դեպի երաժշտական արվեստը, մասնավորապես դեպի հայկական երաժշտությունն ունեցած մեծ սիրով՝ ներկայացնելով հայ կատարողական արվեստի բարձր մակարդակն ամբողջ աշխարհում։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031