Երևանի թիվ 38 մանկապարտեզի այսօրվա ամանորյա միջոցառման Ձմեռ պապը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր։ Նա Ձմեռ պապի հագուստով հայտնվեց հանդեսի վերջում, ողջունեց երեխաներին, հարցուփորձ արեց և մեծ պարկից սկսեց մեկ-մեկ նվերներ բաժանել բոլոր փոքրիկներին։
Երեխաներն այդպես էլ չհասկացան, որ նվեր էին ստանում անձամբ նախարարից։
«Այսօր երևի թե ավելի շատ ինձ ուրախացրի։ Լավ էր. ամբողջ տարվա չարությունն անցավ և ես լիցքավորվեցի երեխաներից»,-ավելի ուշ նշեց նախարարը՝ հուզված, հազիվ զսպելով արցունքները։ Ձմեռ պապի դերում հանդես գալու միտքը հենց իրենն է եղել։ «Ասացի այդ մասին այստեղի տնօրենին, ով իմ ընկերոջ կինն է։ Այս անակնկալն ուզում էի անել մի տեղ, որտեղից նախապես դուրս չէր գա։ Եվ տնօրենը համաձայնեց փակ պահել այս անակնկալը մինչև վերջ»,-ասաց նա։
Ըստ նախարարի՝ ստացվեց իր համար տարվա առաջին հայացքից պարզ, բայց բարդ բեմելը։ «Ես հուզված եմ, ուզում եմ, որ այս հեքիաթը դառնա բոլորիս կյանքի անբաժանելի մասը»,-ընդգծեց կրթության ոլորտի պատասխանատուն:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ