Դեկտեմբերի 25-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկը գտնվում է վթարային վիճակում, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նշված տունը 1922 թ. կառույց է, որին կից կառուցվել է շինություն (25 քմ մակերեսով), որը ծառայել է որպես խորդանոց. վերջինիս պատերին առկա են 1-2 սմ լայնությամբ և 1 մ երկարությամբ ճաքեր, պոկված ծեփեր, արտաքին պատի տարբեր կողմերից առանձին հատվածներով փլուզվել է մոտ 2 քմ և 1 քմ հատված:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը:
Կարդացեք նաև
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն