Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տոնական միջոցառումներ` սոցիալական տարբեր խմբերի և սիրիահայ ընտանիքների երեխաների համար

Դեկտեմբեր 25,2015 16:15

Ավանդույթի համաձայն` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող հանդիսություններում մեծ տեղ են զբաղեցնում մանկական միջոցառումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի կողմից այս տարի ևս կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ` թվով 4000 երեխաների համար:

Ըստ այդմ, դեկտեմբերի 25-28-ը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեխաները կդիտեն Հ. Թումանյանի հեքիաթի մոտիվներով բեմադրված «Ձախորդ Փանոսի նոր արկածները» տոնական երաժշտական ներկայացումը: Առաջին օրվա ներկայացումներից մեկին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է դահլիճում հավաքված երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով և վստահեցրել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն:

Ներկայացումն այս օրերին կդիտեն անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներ, հաշմանդամ երեխաներ, սիրիահայ ընտանիքների երեխաներ, տարբեր սոցիալական խմբերի երեխաներ։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031