Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով ավտովթար Շիրակում. վարորդը՝ կասկածյալի կարգավիճակում

Դեկտեմբեր 25,2015 16:06

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուղևորի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։

2015 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի բնակիչ Զուրաբ Իբրահիմի Դոլիձեի վարած «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կիլոմետր հատվածում` Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի և շրջվել ձախ կողմում գտնվող ձորակը, որի հետևանքով ուղևորներ Կարինե Չինարյանը և Մարինե Ջիջավաձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի բժշկական կենտրոն», իսկ Մամուկա Ջիջավաձեն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

2015 թվականի դեկտեմբերի 24-ին որոշում է կայացվել Զուրաբ Դոլիձեի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը, որպես խափանման միջոց ընտրելու մասին, և վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ:

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031