Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արևի լեռը» կամ չինական հեքիաթները հայաստանցի բոլոր երեխաներին

Դեկտեմբեր 25,2015 15:50

«Արևի լեռը» գրքի շնորհանդեսի ժամանակ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Երլունը հայտարարեց, որ տպագրված չինական ժողովրդական հեքիաթների ժողովածուն նախատեսված է Հայաստանի բոլոր դպրոցների և նախադպրոցական հիմնարկների գրադարանների համար` նպատակ ունենալով հայ երեխաներին ծանոթացնել չինական հեքիաթներին:

Դեսպանն ընդգծեց նաև, որ այս ամենն ինչ-որ տեղ նաև հնարավորություն և առիթ է շնորհավորելու հայ երեխաներին Նոր տարվա առթիվ:

RIPA2168

Ժողովածուի կազմող՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն ավելացրեց, որ ժողովածուի հրատարակությունն արդյունք է այն ջերմ ու բարեկամական փոխհարաբերությունների, որ կա Հայաստանի և Չինաստանի միջև` սկսած հին դարերից մինչև մեր օրերը` նաև մետաքսի ճանապարհի հետագծով:

– Վերջերս «Կարծիք» ստեղծագործական խումբը Չինաստանում էր և ևս մեկ անգամ մեզ համար ակնառու դարձավ մեր երկու ժողովուրդների բարեկամության խոր արմատները և ջերմ զարգացումները: Դրա արտահայտությունն է նաև այս ժողովածուի տպագրությունը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության կողմից,- մեր զրույցի ժամանակ ասաց Սերգո Երիցյանը:

RIPA2401

Նախաձեռնությունը ողջունելու էին եկել շատերը` գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, մտավորականներ, երեխաներ և մեկ էր բոլորի կարծիքը` աննախադեպ քայլ է կատարված, որը կարող է իր շարունակությունն ունենալ:

Երևի դժվար կլինի ավելի օգտակար, արժեքավոր նվերի մասին մտածել և մատուցել մեր ամբողջ աշակերտությանը, ինչպիսին եղավ այս գիրքը:

– Հայ-չինական բարեկամության կամուրջներն այսօր ամրապնդվում են նաև այսպես` նման գրքի տեսքով,- իր ելույթում ընդգծեց ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

– Այս քայլն աննախադեպ է, քանի որ այստեղ է անթեղված չինական ժողովրդի ոգին` իր բարությամբ, գեղեցկությամբ, մաքրությամբ ու ազնվությամբ,- շարունակեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,- և այս ամենն իր շարունակությունը պետք է ունենա, թարգմանություններ պետք է կատարվեն բնագրից` շարունակելով չինական ժողովրդական մտածողությանը հաղորդակից դարձնել նաև հայ երեխաներին:

Բնական է, որ ցերեկույթի ժամանակ ելույթներն ընդմիջվում էին չինական երաժշտությամբ և ժողովածուում տեղ գտած հեքիաթների բեմադրություններով:

Մասնավորապես, Երևանի Անտոն Չեխովի անվան դպրոցի աշակերտները «Արևի լեռը» հեքիաթը ներկայացրին հայերեն և չինարեն լեզուներով:

RIPA2360

 

Իսկ Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցի սաները բեմադրել էին «Արծիվն ու անապատը», «Թե ինչպես շունն ու կատուն թշնամացան» հեքիաթները։ Դրանք ջերմ ընդունելության գտան հանդիսատեսի մոտ։ Միջոցառումը, որի ընթացքում ողջույնի խոսքեր հնչեցին նաև ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գրողների միության ներկայացուցիչների կողմից, դարձավ հայ-չինական բարեկամության հետաքրքիր մի ցերեկույթ և յուրաքանչյուր մասնակից հեռացավ իր հետ տանելով հայ-չինական բարեկամության ոգին և ձգտում-ցանկությունը՝ կրկին ու կրկին հաղորդակից լինելու բարեկամ ժողովրդի գիր ու գրչությանը:

Կարինե ՏԻՏԱՆՅԱՆ

Լուսանկարները Հռիփսիմե Լալայանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031