Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մամեդյարովը շփման գծում տիրող վիճակը համեմատել է Համաշխարհային պատերազմի հետ. Apa

Դեկտեմբեր 25,2015 15:42

«2015 թվականին մեր արտաքին քաղաքականության օրակարգի գլխավոր հարցերից մեկն, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Այս տարվա կարեւոր իրադարձություններից էր Բեռնում դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- այս մասին, ըստ «Apa»-ի, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Խոսելով շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին՝ Մամեդյարովը նշել է, որ 1994 թվականին ուժի մեջ մտած հրադադարից հետո կրակոցները եւ զոհերն ավարտ չեն ունեցել. «Պատերազմն արդեն 20 տարի է՝ շարունակվում է: Շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նման է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներին: Զինվորները շարունակում են կանգնած մնալ, խրամատ փորել, զենք ուղղել իրար դեմ»:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բռնությունները եւ զոհերը վերացնելու միակ ճանապարհ է տեսնում «հայկական զորքերի դուրսբերումը»: Ըստ նրա՝ կարեւոր նշանակություն ունի նաեւ հայերի եւ ադրբեջանցիների շփումները:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031