Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի, ոստիկանապետի ու դատարանի նախագահի բարեմաղթանքները (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2015 14:56

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին հարցրեց, թե ի՞նչ կցանկանար հայ ժողովրդին 2016 թվականին: «Առաջին հերթին խաղաղություն եմ ցանկանում, երկրորդ՝ բարեկեցություն, շատ եմ ուզում, որ կյանքը փոխվի դեպի լավը, ցանկանում եմ, որ մարդիկ չունենան այն խնդիրները, որոնք ունեն այսօր, համենայնդեպս, գոնե պակասեն», -ասաց մարզպետը:

Շիրակի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանն էլ, որը 11 ամիս է, ինչ պաշտոնավարում է այս մարզում, ցանկացավ, որ շիրակցիներն ապրեն անհոգ, մարդկանց դեմքերին միշտ ժպիտ լինի, ու Աստծո ձեռքը անպակաս լինի հայ ժողովրդի գլխից:

timthumb-315

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանն էլ ասաց. «Իմ Շիրակի աշխարհի՝ իր պատվախնդրությամբ, նամուսով, թասիբով աչքի ընկնող ժողովրդին ցանկանում եմ տոկունություն, համբերություն: Ուզում եմ, որ ապրեն հավատով, երբեւէ չընկճվեն, որովհետեւ ընկճվածությունը մեզ չի սազում, ապրեն հավատով, որովհետեւ առաջիկայում մեզ շատ ու շատ հաղթանակներ են սպասվում, լուսավոր ապագա է լինելու: Թող երբեք չարտագաղթեն, լավ է լինելու»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031