Լրահոս
Օրվա լրահոսը

«Համապատասխան աշխատակիցը» նկատողություն է ստացել ֆեյսբուքյան գրառումից հետո. «Ա1+»

Դեկտեմբեր 25,2015 14:37

Քաղաքապետարանի որոշմամբ` հունվարի 4-ից 8-ը` ժամը 11.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում հանրակրթական դպրոցների ուսուցիչները պետք է հերթապահություն իրականացնեն դպրոցներում։ Դեկտեմբերի 23-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս որոշման դեմ իր դժգոհությունն էր հայտնել դպրոցներից մեկի ուսուցչուհի Օ. Հարությունյանը։ Նա, մասնավորապես, նշել էր. «Դուք տեղյա՞կ եք այդ շրջաբերականից, որն ուղարկվել է դպրոցի տնօրեններին: Եթե այո, ապա ո՞րն է հերթապահության իմաստը, երբ դպրոցում աշակերտ չկա, ողջ հանրապետությունը հանգստանում է, իսկ աշխատանքային օրերը վերսկսվելու են հունվարի 11-ից: Եթե տեղյակ չեք, ապա ու՞մ «պայծառ» ուղեղում է նման «փայլուն» միտք ծագել: Պարո՛ն քաղաքապետ, Աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է ոչ աշխատանքային օրերը՝ տոնական և հիշատակի օրերը»:

Ուսուցչուհին, հղում անելով օրենքին, շեշտել էր, որ հանգստյան օրը կատարված աշխատանքը վճարվում է ժամային դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափով։ «Եթե այս ամենն իր տրամաբանական բացատրությունը չունենա, ինձ մնում է միայն տրված հրամանի հեղինակին դիմել մեծն Թումանյանի խոսքերով՝ «ակու՜նք իմաստության»,-եզրափակել էր իր գրառումն Օ. Հարությունյանը:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031