Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ոչ միայն մեր հարցը բարձրացրեց, այլեւ ասաց այն, ինչ Պուտինը պիտի ասեր. «Իրատես de facto»

Դեկտեմբեր 25,2015 12:23

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը

-Եթե ամփոփենք Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները տարեկան կտրվածքով, երկու նախագահների առաջին ու վերջին հանդիպումը Բեռնում բանակցությունների թեմայի փոփոխություն բերե՞ց։

– Բեռնի հանդիպումը արձանագրեց, որ բանակցությունների թեման նահանջ է ապրել։ Պաշտոնական տեղեկատվության հենքի վրա՝ բանակցվում են ոչ թե հիմնահարցի կարգավորման ճանապարհները, այլ հրադադարի խախտման դեպքերը՝ հրադադարը պահպանելու համար։ Սա արդեն իրավիճակային քննարկում է, ոչ թե ռազմավարական բանակցվող սկզբունքների մանրամասների վերաբերյալ, որոնց մեջ է սատանան:

– Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահում է, դա ՀՀ նախագահին հիմքեր տալի՞ս էր համարյա հեղափոխական աննախադեպ ելույթի, երբ տարիներ շարունակ նույն վարքագիծը հանդուրժվել է:

– Առաջին անգամ Հայաստանը փորձում է իր ռուսամետ գծի համար փոխհատուցում ստանալ, այսինքն՝ ընդամենը փորձում է անել այն, ինչ ՀԱՊԿ և ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր միշտ է անում։ Արտաքին քաղաքական դաշտում առաջին անգամ Հայաստանը ցույց տվեց, որ իր դաշնակցային պարտավորությունների կատարման դիմաց պահանջելու է հասանելիքը՝ սա առաջին։ Երկրորդ՝ ինչ ասաց Սերժ Սարգսյանը, ձեռնտու էր Պուտինին։ Շատ վաղուց Ռուսաստանում մեծ դժգոհություն կա Բելառուսից ու Ղազախստանից, հատկապես ռուս-թուրքական կոնֆլիկտից հետո: Սերժ Սարգսյանը ոչ միայն մեր հարցը բարձրացրեց, այլև ասաց այն, ինչ Պուտինը պիտի ասեր:

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031