Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր «հզոր» ՀԱԿ-ը թակում «ջախջախված» ԲՀԿ-ի դուռը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2015 12:27

Վահան Բաբայանը` ՀԱԿ-ի տապալված նախաձեռնության մասին

«ՍԴ դիմող ուժերը շատ լավ հասկանում էին, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, եւ պետք է որքան հնարավոր է բարձր գոռալ, շատ գոռալ, որպեսզի հնարավորություններ պահպանել հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար: Նախընտրական չստացված քարոզարշավի մեկնարկ էր, որը գնաց արձակուրդ»,- «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը`անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը:

«Հայտնի կուսակցությունը տարբեր առիթներով հայտարարում էր`ԲՀԿ-ն ջախջախված է, գոյություն չունի. այդ դեպքում ինչի՞ էին խնդրում ԲՀԿ-ին միանալ, եթե ջախջախված ենք: Գոյություն չունեցող կուսակցությանն ու խմբակցությանը ո՞նց եք ուզում միանալ: Եթե իրենք այդքան հզոր էին, գոյության չունեցող խմբակցության ու կուսակցության դուռը չէին ծեծի: Ինչ ուզում է ասեն, հասկանում են, որ գալու են ԲՀԿ-ի դուռը ծեծելու»,- ասաց նա:

Այլ մանրամասները`  տեսանյութում

Անդրադառնալով լրագրողների այն դիտարկումներին, որ ԲՀԿ-ն վերջին շրջանում առավելապես իշխանամետ դիրքերից է հանդես գալիս, քան ընդդիմադիր, Վահան Բաբայանն ասաց, որ ԲՀԿ-ն չի առաջնորդվում ինչ-որ մեկին դուր գալու կամ դուր չգալու սկզբունքով. «Մենք իրականացնում ենք մեր քաղաքական օրակարգը, հանրությանը տված մեր խոստումները: Մնացյալը`ԲՀԿ-ն ավելի իշխանական դիրքերից է սկսել հանդես գալ եւ այլն, ընդամենը որակումներ են: Եթե ԲՀԿ-ն լիներ իշխանամետ, նաեւ իշխանություն կունենար: Բայց ԲՀԿ-ն ընդդիմություն է: Մենք ուզում ենք դեմոկրատական փոփոխություններ: Մենք «կողմ» ենք քվեարկում բյուջեին, որն արտացոլում է ԲՀԿ-ի ծրագրերի մի մասը, մեր առաջարկները ընդունվել են կառավարության կողմից, դա նշանակո՞ւմ է իշխանամետ ենք: Հասարակության մոտ էլ կարծիք կա` եթե չես հայհոյում, ընդդիմություն չես: Դա մոտեցում չէ, դա ոչնչի չի բերում»:

Վահան Բաբայանն ասում է, որ որեւէ մեկը չի կարող ԲՀԿ-ին պարտավորեցնել՝ խոսել լավը միայն ընդդիմությունից եւ միայն վատը իշխանությունից. «Մերժողականությանը բերում է մարգինալության եւ զոմբիացման, ինչը տեսնում ենք խորհրդարանական որոշ ուժերի մոտ: Մենք դա մերժում ենք: Ի վերջո, այս բոլոր խոսակցությունների տեստը գալիք ընտրություններն են»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`հնարավո՞ր է նույն վստահությամբ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի, ինչ վստահությամբ պաշտպանում էր սահմանադրական բարեփոխումները: ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ նման հարց կուսակցությունում չի քննարկվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031