Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս իշխանավորներն ու Սերժ Սարգսյանը ժողովրդի հետ կարուսել են խաղում». «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 25,2015 12:16

Երեկ մինչ կառավարության հերթական նիստում քննարկվում էին օրակարգում ընդգրկված 73 հարցերը, դրսում կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել իշխանություններից դժգոհող քաղաքացիների մի քանի խմբեր։

Հյուսիսային պողոտայի բնակիչները «ՉԻ» հետ զրույցում անդրադարձան իրենց բնակարանների խնդիրներին։ Նրանց խոսքերով՝ «2004 թվականին քանդեցին մեր բնակարանները, քանդեցին եւ մեզ մեր բնակարաններից բառի բուն իմաստով դուրս շպրտեցին։ 2016 թվականի փետրվարին արդեն 13 տարի կլինի, որ մենք պայքարի մեջ ենք, ու մեր հարցը հանգուցալուծում չի գտնում։ Որոշ ժամանակ առաջ վարչապետը մեզ ընդունեց, իր խորհրդական Հայկ Դավթյանին էլ հանձնարարեց, որ մեր հարցով զբաղվի, բայց երբ էլ որ զանգահարում ենք , որպեսզի հասկանանք, թե ինչ է արել, նա մեր զանգերին չի պատասխանում, իսկ երբ պատահաբար վերցնում է լսափողը, անմիջապես անջատում է.։ Էնքան հիասթափված ենք էս իշխանություններից, որ էս նոր տարվա շեմին նրանց մենակ մի բան ենք մաղթում՝ ոնց որ իրանք մեր գլխին տարիներ շարունակ սեւ նոր տարի են բերում, էնպես էլ թող Աստված իրենց բալեքի հետ վարվի: Մեր փողերը որ լափեցին ու մեր 150 տարվա պապական տները քանդեցին, թող Աստված իրանց տները քանդի, բան չենք ուզում։ Իրանց Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերով հարստանալու համար անխղճորեն դուրս շպրտեցին՝ Լալայանց, Բյուզանդի եւ նրան հարակից փողոցների բնակիչներին։ Հոգնել ենք ամեն տարի բոլոր գերատեսչություններին դիմելուց։ Ամեն տարի մենք բոլոր պատկան մարմիններին, Սերժ Սարգսյանին դիմումներ ենք տալիս, բայց իրանք ուղարկում են քաղաքապետարան։ Փաստորեն, էդ դիմումները ոնց պտտվում, նորից վերադառնում են քաղաքապետարան։ Էս իշխանավորներն ու Սերժ Սարգսյանը մեզ հետ կարուսել են խաղում։ Ինչ արել ա մեր գլխին՝ Երվանդ Զախարյանն ա արել։ Դեռ առանց անհարմար զգալու էլ հեռուստաեթերով հայտարարեց, իբր թե մեկ քմ-ի դիմաց մեզ 1000 դոլար ա տվել։ Մենք խնդրում ենք նայել մեր պայմանագրերը, եթե 500 դոլարով էլ տված լինեն, մենք իրանցից ներողություն կխնդրենք։ Մի քանի հոգու 270 դոլարով են վճարել, իսկ շատերին էլ մինչեւ օրս խոստումներով են կերակրում։ Քոչարյանի որոշման պատճառով դարձանք անտուն։ Մենք սրտանց «շնորհավորում» ենք էս անկուշտ իշխանավորներին, որ ապրում են դղյակներում, իսկ մենք իրանց «բարի կամքի շնորհիվ» թափառում ենք դռնեդուռ»։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031