Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ւմ համար էր հաջող 2015 թվականը. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 25,2015 12:04

Նախօրեին Սերժ Սարգսյանը փորձել է ամփոփել անցնող տնտեսական տարին եւ նույնիսկ մի քանի թվեր է հրապարակել, որոնց եթե հավատալու լինենք՝ ստացվում է, որ 2015-ին Հայաստանի ժողովուրդը շատ ավելի լավ է ապրել, քան նախորդ տարի։ Նա, օրինակ, ազդարարել է, որ անցնող տարում գնաճը եղել է 4,1 տոկոս, իսկ միջին աշխատավարձը բարձրացել է 8,5 տոկոսով։ Ցանկացած մեկն, իհարկե, կարող է դուրս գալ փողոց եւ ժամերով փնտրել գոնե մի հոգու, ով այս տարի ավելի լավ է ապրել, քան անցած տարի, ու հաստատ այդպիսի մարդ չի գտնի, բայց դա կապ չունի։ Սերժ Սարգսյանի համար կարեւորն այն է, որ «փաստաթղթերով» մարդիկ սկսել են ավելի լավ ապրել։

Իսկ ընդհանրապես՝ Հայաստանում անցնող տարին ամփոփելը բարդ գործ է. դժվար է ասել՝ տարին հաջո՞ղ էր, թե ոչ, որովհետեւ անմիջապես հարց է առաջանում՝ ո՞ւմ տեսանկյունից, կամ ո՞ւմ համար։ Պատճառն այն է, որ Հայաստանի տիպի երկրներում իշխանությունները, մեղմ ասած, որեւէ կապ չունեն ժողովրդի հետ. այն, ինչ իշխանությունների համար լավ է, ժողովրդի համար վատ է, եւ հակառակը։ Սա հիմնավորելը շատ հեշտ է՝ պետք է ընդամենը անցնող տարին ամփոփել երկու «կտրվածքով». իշխանությունների շահերի տեսանկյունից, եւ ժողովրդի տեսանկյունից։

Եվ այսպես, ՀՀԿ-ի եւ անձամբ Սերժ Սարգսյանի տեսանկյունից 2015 թվականը հաջող տարի էր։ Նրանք երկու կարեւորագույն ձեռքբերում ունեցան։ Առաջինը ԲՀԿ-ին… չգիտենք էլ ինչպես ձեւակերպենք, որ չնեղանան։ Այսպես ասենք՝ առաջինն այն էր, որ Սերժ Սարգսյանը կարողացավ ԲՀԿ-ին համոզել վերանայել իր դիրքորոշումները մի շարք սկզբունքային հարցերում, ցուցաբերել առավել կառուցողական մոտեցումներ եւ հանդես գալով առողջ քննադատության դիրքերից՝ նպաստել պետականության հետագա կայացմանն ու ամրապնդմանը:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031