Լրահոս
Օրվա լրահոսը

2016թ. սխալների ուղղման տարի՞ կլինի. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 25,2015 11:15

Ավարտվում է 2015թ., որը 20-30 տարի հետո պատմաբանի քննախույզ հայացքի ներքո հանդես է գալու իբրեւ հակասությունների մի ժամանակահատված։ Արձանագրենք, որ վերջինս, ապշեցուցիչ իրադարձություններով մեկնարկելով, ուղեկցվեց մեր երկրում արմատացած բացասական ավանդույթների ողջ շքեղությամբ՝ ավարտվելով նորանոր փորձանքներ բերելու պատրաստակամության արդեն երեւացող դրսեւորումներով։

Պյուռոսյան հաղթանակ

2015թ. փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ձեռնարկեց 4-օրյա մի ռազմարշավ, որի արդյունքում քարուքանդ արեց ընդդիմադիր եռյակը։ Հաշվի առնելով ընդդիմադիր այդ միավորման՝ պառակտվելու շեմին կանգնած լինելու, ներքին անվստահության մթնոլորտի գերակայության հանգամանքները՝ խիստ կասկածելի է, որ եռյակին կհաջողվեր կենսունակ մնալ։ Բայց Սարգսյանը չցանկացավ նվազագույն ռիսկի անգամ դիմել եւ իր կայծակնային մենամարտը ավարտին հասցրեց։ Հարկ է նկատել, որ Սարգսյանը բավականին բիրտ եղանակ նախընտրեց բոլորին հասկացնելու, որ ինքն է Հայաստանում բաժանում քաղաքականությամբ զբաղվելու արտոնագիրը։ Մինչ այս Հայաստանում քաղաքական հարցերը լուծվում էին իրավապահ մարմինների անմիջական մասնակցությամբ, սակայն փետրվարից ճգնաժամի հանգուցալուծման համար ներմուծվեց հանցաշխարհին բնորոշ «սխոդկաների» ավանդույթը։ ՀՅԴ-ի միջոցով քաղաքական շղարշ ստեղծելով հանդերձ՝ անհնար եղավ խուսափել Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի ապարանքներում ժամեր տեւած «ռազբորկաների» հրապարակայնացումից։

Ըստ էության, Սերժ Սարգսյանը անթաքույց կերպով պարտադրեց, որ՝

ա) հայաստանյան որեւէ գործարար իր դեմ դուրս գալու իրավունք չունի,

բ) ընդդիմությունը չի կարող տիրապետել ֆինանսական լծակների եւ

գ) Հայաստանում քաղաքական հարաբերությունները կարգավորվում են բացառապես հանցաշխարհին հարիր օրենքներով։ Սերժ Սարգսյանի ջարդուխուրդի տխուր արդյունքներից եղավ նաեւ այն, որ այսուհետ որեւէ հայաստանյան գործարար չի հանդգնի դեմ դուրս գալ նրան, ինչով նոր սողանցքներ են բացվելու օտար պետությունների անարգել միջամտությունների համար։

Երկարաժամկետ կտրվածքով Սերժ Սարգսյանի փետրվարյան նվաճումները բառացիորեն հիշեցնում էին պյուռոսյան հաղթանակը, որ հենց իր իշխանությունն ավելի խոցելի դարձրեց արտաքին շրջանակների առաջ։ Ներքին հակակշիռների բացակայությունը կամ լրացվելու է արտաքին արհեստածին տարրերի կողմից, կամ՝ էլ իշխանությանը թողնելու է դաշտում միայնակ՝ հարկադրված կատարելու ՌԴ-ից կամ ԱՄՆ-ից եկող ցանկացած հրահանգ՝ էլ չխոսած խաղաղ իշխանափոխության բոլոր դռների անվերադարձ կողպման մասին։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031