Բրիտանական «The Guardian» հանդեսը հրապարակել է մրցաշրջան 2015-ի արդյունքներով ֆուտբոլիստների աշխարհի Top 100-ի ցուցակը, որն ըստ հերթականության գլխավորում են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն եւ Նեյմարը:
Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին 49 երկրների 123 փորձագետները դասել են 77-րդ տեղում: Հայաստանցի ֆուտբոլիստը նախորդ ցուցակում 85-րդն էր:
Տեղեկացնենք, որ «Առավոտի» մարզական մեկնաբանը իր տարբերակում Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել էր «2015 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների» ցուցակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ news.vivaro.am-ի