Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանով արդարացան ակնկալիքները Եվրասիական Միությունից. «Հայոց աշխարհ»           

Դեկտեմբեր 25,2015 10:56

Ավարտվող տարվա գլխավոր առանձնահատկություններից մեկն անկասկած այն էր, որ Հայաստանը մաս կազմեց Եվրասիական տնտեսական տարածքին։ Չնայած մինչեւ անդամագրումը ԵԱՏՄ հետ կապված մեծ հույսեր կային, այնուհանդերձ դրանք գոնե առայժմ չարդարացան։

Չհաջողվեց ոչ միայն հասնել նոր տնտեսական տարածքում հայկական ապրանքների իրացման ընդլայնմանը, այլեւ դրանց ծավալները զգալիորեն կրճատվեցին։ Չիրականացան մաքսատուրքերի ավելացման հաշվին բյուջեի եկամուտների համալրման ակնկալիքները։ Հայաստանը դեռեւս հեռու է ներդրումային հարթակ դառնալուց օտարերկրյա կապիտալի համար՝ ԵԱՏՄ շուկաներ մուտք գործելու ճանապարհին։

Այս տարի Ռուսաստանը բախվեց լուրջ խնդիրների։ Սահմանված տնտեսական պատժամիջոցները եւ նավթի գների կտրուկ անկումը մեծապես հարվածեցին Ռուսաստանի տնտեսությանը, ինչի հետեւանքներն անուղղակիորեն փոխանցվեցին նաեւ անդամ մյուս երկրների տնտեսություններին ու ֆինանսական համակարգերին։

Կանխատեսվում է, որ այս տարի ՌԴ-ում տնտեսական անկումը կլինի առնվազն 4 տոկոսի սահմաններում։ Արդյունաբերության մեջ անկումը 3,3 տոկոս է։ Գնաճը հասել է 16 տոկոսի, իրական աշխատավարձի կրճատումը մոտենում է 10 տոկոսին։ Մանրածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալները նվազել են ավելի քան 9 տոկոսով։ Միակ ոլորտը գյուղատնտեսությունն է, որտեղ այնուհանդերձ մի փոքր աճ կա։

Տնտեսական գործընթացները դրական չէին նաեւ ԵԱՏՄ անդամ այլ երկրներում։ Գրեթե համանման դրսեւորումներ եղան նաեւ Ղազախստանում, մի տարբերությամբ, որ այս դեպքում զարգացումներն ավելի մեղմ են։ Արդյունաբերության մեջ գրանցվեց 1,5 տոկոսանոց անկում։ Բնակչության եկամուտները կրճատվեցին գրեթե 6 տոկոսով։ Տնտեսական գործընթացները չփայլեցին նաեւ Բելառուսում։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031