Մարդկային կյանքի խորհուրդը պատվիրում է մեզ պատասխանատու լինել մեր կատարածի և չկատարածի համար Աստծո առջև: Հավատացեք ցանկության դեպքում էլ երբեմն անհնար է ամբողջ կյանքում լինել խիզախ, հերոս, արդար և անաչառ, բայց մարդ լինել մենք բոլորս ենք պարտավոր:
Աստված իմ, պետք է կանխել և վերացնել ահաբեկչությունն և ոչ թե օգտվել դրանից կամ խաղեր տալ նրանց հետ: Մարդու նկատմամբ սերը, հարգանքը, նվիրումը և մխիթարանքը պայման են առանց, որի մարդկությունը առաջընթաց չի ունենա: Պարտադիր չէ որոշմամբ մարդկանց համերաշխության օր հռչակել, 21-րդ դարում պետք է այն դառնա մարդկության հիմնարար արժեքներից մեկը: Հավատացեք մարդկային ոչ մի զգացմունք հավերժ չէ: Մենք եզդիներս ապրել ենք տխրությունը` Շանգալի գրավումը ԻՊ-ի հրեշների կողմից, մեր ժողովրդի ցեղասպանությունը: Այժմ ազատագրվել է մեր բնօրրանը եկել է ուրախության պահը, բայց առկաէ նաև զայրանալու պահը… Շանգալը ավերված է, բայց մեզ չեն օգնում այն վերականգնելու և մեր օջախը վերադառնալու համար: Այնուամենայնիվ թող հաջողությունն ուղեկցի մեզ ԻՊ-ի հրեշների դեմ պայքարում: Հավատացած եմ, մենք նորից կկառուցենք մեր Շանգալը: Մարդիկ օգնեք նրանց ովքեր օգնության կարիք ունեն: Մենք վստահ ենք, որ եթե կյանքում կա թշնամին, ապա անպայման կլինի նաև բարեկամը:
Մեր ժողովուրդը արտասվեց, տխրեց բայց եկավ նաև ուրախության պահը, մենք սովորեցինք մեղմ ժպտալ տխրության պահերին: Մենք սովորեցինք ամուր կանգնել, պայքարել, ոչնչացնել հրեշին և ոռնացող ամբոխին: Մենք չվաճառեցինք մեր կրոնը, մեր հավատը, մեր բնօրրանը, մեր սիրտն ու հոգին: Հերթական փորձության միջով անցնելով մենք աշխարհին ապացուցեցինք մեր լավագույն հատկանիշները, մենք հավատացինք մեր հաղթանակին, որովհետև միշտ հավատ ենք ունեցել մարդկության հանդեպ: Մենք սիրել ենք մարդկանց, հավատացել, մենք ստեղծված ենք սիրո և բարության համար: Երջանիկ լինելու և ուրիշին երջանկացնելու համար: Բայց սովորեցինք նաև դաժան լինել դաժանների հետ: Երբեմն մահը սարսափելի չէ մանավանդ երբ այն գիտակցված է: Սարսափելին այն է, որ երբ մարդը կենդանի է, բայց նրա մեջ ամեն ինչ կործանված է, նույնիսկ մեռած: Ճշմարտությունը կա, այն ապացուցման կարիք չունի, ընդամենը չպետք է աչքերդ փակես և խուսափես նրանից: Հավատացեք եկել է սթափվելու, աշխարհին լայն աչքերով նայելու և մեր կատարածից դասեր քաղելու ժամանակը: Վերացնենք ստրկությունն ու ստրկավաճառությունը, ապահովվենք մարդու կյանքի իրավունքը: Երբեք թույլ չտանք որևէ մեկը մեր մոլորակին մատուցի չարը, մեզ պատի իր գայթակղություններով, ջնջի մեր սրբությունը, մտքի և ֆիզիկական մաքրությունը:
Նոր տարում թող աշխարհում տիրի սերը, բարին, ուրախությունը, խաղաղությունը և թող մարդիկ միմյանց մեջ հույս հավատ նվիրում և մխիթարություն գտնեն և ոչ թե թշնամանք և ատելություն: Շնորհավորում եմ բոլորիս Ամանորը: Գերության և ստրկության մեջ գտնվող եզդի երեխաններ և կանայք: Ես կուզեի Ձեզ հետ կիսվել, Ձեզ տեսնել ու շնորհավորել, նույնիսկ կուզեի նվեր տալ…բայց ինչ անեմ…
Եզդի ինչպես նաև աշխարհի բոլոր ստրուկների ազատագրումը ես համարում եմ աշխարհի քաղաքակիրթ մարդկության կարևորագույն խնդիրը Նոր տարում: Հավատացեք ոչինչ սարսափելի, կործանարար չի քայքայում մարդու հոգեբանությունն, որքան անտարբերությունը և մեղքից կախված լինելը: Այո մեր մեղքերը շատ ու շատ են և նրանցից մենք միայն կազատվենք եթե աշխարհում հաստատենք արդարությունն ու խաղաղությունը:
Կարդացեք նաև
Սրբորեն ընդունենք` մենք ստեղծված ենք այս մոլորակում համատեղ ապրելու և արարելու համար: Մեզ հավատ, մեզ կայունություն, մեզ միասնություն և խաղաղություն չհուսահատվենք ապրենք հավասար քանզի Աստված մեզ ստեղծել է հավասար:
Շնորհավոր մեր Նոր Տարին հավասար իրավունքներով և հավասար հնարավորություններով:
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան