ԱՄԷ-ում մեկնարկած շախմատի «Al Ain Classic 2015» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Ռոբերտ Հովհաննիսյանը (նկարում), Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը եւ Մանուել Պետրոսյանը երկու տուրից հետո առանց միավոր կորցնելու ընթանում են մրցաշարային աղյուսակի առաջատարների խմբում: Ընդորում, առաջին երեքը հաջորդաբար դասավորվել են 5-ից 7-րդ հորիզոնականներում, իսկ Անդրիասյանն ու Գաբուզյանը՝ 17-18-րդ տեղերում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Ilgar Bajarani-ի