Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավորը մերժել է անասնագողության մեջ կասկածվողին կալանքի վերցնել

Դեկտեմբեր 25,2015 10:29

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի միջնակարգ դպրոցի տնօրենի դաստիարակության գծով տեղակալ Գրետա Թիրաբյանի ընտանիքը տուժել է անասունների գողություններից: 2015թ. սեպտեմբերի 12-ին գողացել են այդ ընտանիքին պատկանող 7 խոշոր եղջերավոր անասունները: 2010թ. նույն ընտանիքին պատկանող 9 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ էին գողացել: Գրետա Թիրաբյանը հայտնեց, որ այս տարվա անասնագողությունը ոստիկանների կողմից բացահայտվել է, այն կատարել է Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ գյուղի նախկին գյուղապետ Վոլոդյա Սարհատյանի որդին՝ Գրիգոր Սարհատյանը: Նշենք, որ Խաշթառակը եւ Լուսահովիտը հարեւան համայնքներ են:

Գ. Թիրաբյանը հայտնեց,որ 7 գլուխ անասունների գողությունը բացահայտ է կատարվել, անասունները գողանալու ժամանակ դրանք ավտոմեքենայում են տեղավորել Խաշթառակի գյուղապետարանի շենքի մոտ: Նրա խոսքերով՝ իր ընտանիքին պատկանող այդ անասունները տեղափոխել են Տավուշի մարզի Հովք գյուղ, որտեղ 6 խոշոր եղջերավոր անասունը մորթել են, մեկ ցլիկը ՝ պահել հովքեցու անասնագոմում: Տիկին Գրետան հայտնեց, որ ճանաչել են իրենց ցլիկին եւ վերադարձրել իրենց անասնագոմ: Նրա համոզմամբ՝ 2010 թվականին իրենց անասունները էլի Գրիգոր Սարհատյանն է գողացել:

2010թ. անասնագողությունից հետո Գրետա Թիրաբյանը բազմաթիվ ատյաններ է բողոքել, որ այդ անասնագողությունը չի բացահայտվում: Դրանից հետո ՀՀ նախագահի աշխատակազմից տիկին Գրետայի ընտանիքին 5 հազար դոլար են տրամադրել: Տիկին Գրետան հաստատեց 5 հազար դոլարի հատկացումը, հավելելով, որ նյութական վնասի փոխհատուցումից առավել իր համար կարեւոր է արդարությունը:

Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք,որ դատախազությունը Գրիգոր Սարհատյանի հանդեպ, որպես խափանման միջոց, կալանքի միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը մերժել է այդ միջնորդությունը: Այդ միջնորդությունը ներկայացնելու ժամանակ Գրիգոր Սարհատյանը գտնվել է հետախուզման մեջ: Դատավորի կողմից կալանքի միջնորդությունը մերժելուց հետո Գրիգոր Սարհատյանը հայտնվել է հանրությանը: Կալանքի միջնորդության մերժումից հետո Տավուշի մարզի դատախազությունը Ռաֆիկ Մելքոնյանի այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել; Վերաքննիչ դատարանում այդ բողոքի քննությունը սկսվել է դեկտեմբերի 24-ին, կշարունակվի դեկտեմբերի 25-ին:

Գրետա Թիրաբյանը հայտնեց, որ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Գրիգոր Սարհատյանի բարեկամ բարձրաստիճան պաշտոնյայի ընկերն է:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Խաշթառակցի says:

    Հավատացնում եմ, որ դատավորը տեղին է մերժել միջնորդությունը, որովհետև աևդարություն պահանջող Խաշթառակում <> Գրետա Թիրաբյանը հենց ինքն է վնասներ պատճառում հարևաններին մանկավարժին ոչ վայել վարկաբեկիչ խոսքեր հնչեցնելով նրանց հասցեին: Լավ կլինի Գրետան հրաժեշտ տա դպրոցին և ազատ գրաֆիկով զբաղվի իր հարցերով, չնայած շաբաթվա օրերը նրան չեն հերիքի, բայց թող Գրետան չմոռանա իր պատռած վնասը հատուցի հարևաններին; Այ դա կլինի իսկական արդարություն

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031