Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր երանգ մեր կյանքում

Դեկտեմբեր 25,2015 10:00

Ինձ դուր են գալիս սիրիահայերը: Համեստ, պարկեշտ, աշխատասեր, հարգալից, արժանապատիվ մարդիկ են: Նկատի ունեմ այն մարդկանց, որոնք եկել են Հայաստան: Ենթադրում եմ, որ հարուստներն այստեղ չեն եկել՝ ավելի լավ, ավելի բարեկեցիկ երկրներ են գնացել: Իսկ մեր կողքին ապրում են միջին խավի ներկայացուցիչները՝ մանր կրպակների սեփականատերեր, արհեստավորներ, սննդի օբյեկտներ «աշխատեցնողներ»: Այնտեղ, որտեղ դրանց «մենեջմենթը» ստանձնում են սիրիահայերը, այնտեղ թե մաքրության, թե սննդի որակի եւ թե սպասարկման հարցերն ավելի լավ են լուծվում: Չկա նրանց մեջ այն ցինիզմն ու «քոքվածությունը», որ հաճախ նկատում ենք նախկին «սովետահայերի» մոտ:

Ինչպե՞ս են սիրիահայերը ապրել Ասադների «լավ տարիներին»: Իրենց խոսքերով՝ «ազատ»: «Ազատ»-ը, բնականաբար, չի նշանակում, որ նրանք հանրահավաքներ են արել եւ հայհոյել են Ասադի բռնապետական ռեժիմը՝ դա նրանց ոչ ոք թույլ չէր տա, եւ նման ձգտումներ մեր հայրենակիցները, որքան հասկանում եմ, չունեին: «Ազատ»-ը չի նշանակում նաեւ, որ նրանք պետական պաշտոններ են ունեցել: Պարզապես նրանք ազատորեն կարողանում էին զբաղվել իրենց առեւտրով կամ արհեստով: Արդյո՞ք սիրիահայերը արաբ չինովնիկներին կաշառք էին տալիս: Իրենց ասելով՝ այո: Բայց դա անում էին տարին մի անգամ, որից հետո նրանց հանգիստ էին թողնում: «Ոչ թե այստեղի նման»,- ավելացնում են իմ զրուցակիցները:

Սիրիան կայացած պետություն էր՝ այո, փոքրամասնության թելադրած բռնապետական ռեժիմով եւ կոռուպցիայով: Բայց այդ պետությունը այնտեղ իրենց հայրենիքը գտած մեր հայրենակիցների 3-4 սերունդների մեջ դաստիարակել է որոշակի մշակույթ, որտեղ հարգի է աշխատասիրությունն ու պարկեշտությունը: Մինչդեռ խորհրդային եւ հետխորհրդային ռեժիմը հայաստանցիներից շատերի մեջ դաստիարակել է «շուստրիություն» եւ զոռբայություն:

Հասկանում եմ, որ մենք եւ սիրիահայերը ապրել ենք չափազանց տարբեր պայմաններում, յուրաքանչյուրս ունենք մեր առավելություններն ու թերությունները: Բայց այն, որ մենք տարբեր ենք՝ հենց դա՛ է հրաշալի: Մեր մշակույթը (լայն իմաստով) թարմ ուժերի կարիք ունի: Մոնոէթնիկ պետություն լինելը մի կողմից՝ լավ է՝ չկա անջատողականության եւ ազգային հողի վրա հուզումների վտանգ, մյուս կողմից՝ վատ, որովհետեւ մենք եփվում ենք սեփական կաթսայում, ճահճանում ենք: Եվ ահա Սիրիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով մեր կողքին են հայտնվել մեր իսկ էթնոսի ներկայացուցիչները, որոնք, սակայն, ներկայացնում են բոլորովին այլ մշակույթ, եւ որոնցից մենք շատ բան ունենք սովորելու:

Երբ մտնում եմ որեւէ սրճարան, ճաշարան, խանութ, որտեղ սիրիահայերն են աշխատում, վստահ եմ, որ ինձ այնտեղ չեն խաբի, բարեհամբույր կսպասարկեն եւ կտան նորմալ որակի ապրանք: Ի դեպ, մատչելի գներով: Գուցե այդ ապրանքը գնելով մենք օգնո՞ւմ ենք մեր եղբայրներին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    (կապ չունի այս խմբագրականի հետ)
    ………………………………………
    պարզապէս առ ի տեղեկություն՝

    այստեղ՝
    https://www.aravot.am/2015/12/23/642369/

    նախնականօրէն ջանացի հրատարակել հետեւեալ հակազդեցութիւնը՝

    «Ադրբեջանական կայքերը հաղորդում են »
    «Պուտինի այս ուղերձի մասին ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru կայքում ոչինչ չկա նշված: » …………………………………………………………………………….
    ուրեմն, եթէ լուրը սուտ է – կամ՝ խեղաթիւրված -, դու մասնակցում ես անոր սփռման եւ տարածման, յարգելի լրագիր

    ցարդ երեք հազարից աւելի ընթերցողներ արդէն…

    …….
    պարոն Աշոտը censor ըրաւ

    հիմա ել ուղարկեցի հետեւեալը, նայինք ինչ կ’ըլլայ՝

    «Կարդացվել է 4989 անգամ»

    պրավօ՛ Աշոտ, ազերինի պատմածը/երեւակայածը սա՜ղը տարածեցիր
    մինչ իմ հակազդեցությունը ջնջեցիր, ծածկեցիր

    good job !

    երեւի կառավարութեան հասնելու յարմար մարդ ես

    (սակայն այս թերթում իգական սեռի քո գործակիցները քեզանից շատ աւելի քաջ ու խիզախ են, հաստատ)

    …………………………………………………….

    Սուրիոյ հայերը շատ լաւ հայեր են

    գոնէ ինծանից աւելի լաւ

    Merry Christmas/ Joyeux Noël

  2. Արսեն says:

    Ւսկ որ հայերը դուր չեն գալիս? Կամ որ հայերն են դուր գալիս՝ առավել նվազ չափով?
    Մարդկանց ոչ մի խմբի՝ չի կարելի առանձնացնել ընդհանուրից, խմբավորել և նրանց նկատմամբ ցուցաբերել «այլ» վերաբերմունք։ Գրված հոդվածը՝ «պոզիտիվ դիսկրիմինացիայի» օրինակ է։ Ինչը անթույլատրելի է, ինչպես դիսկրիմինացիայի ցանկացած դրսևորում։ (Իհարկե «անթույլատրելին»՝ հարաբերական է..))))… Այն ինչ անթույլատրելի է նորմալ երկրում, ավտորիտար երկրում՝ նորմա է…)։
    «Հետաքրքիր» էր նաև՝ ազատ լինելու չափանիշը։ Պարզվում է, որ «ազատ» ես, երբ կաշառք ես տալիս՝ տարին մեկ անգամ, այլ ոչ թե՝ անընդհատ…))))… Ւսկ կարծիք արտահայտելու իրավունքը, բնականաբար, ազատության հեը՝ կապ չունի…))))…
    Սիրիան՝ կայացած պետություն էր?…)))))))…. Որ չափանիշներով? Արդյոք դա Ռ. Քոչարյանի «Կազմակերված պետության» մոդելը չէր?…)))))…

  3. Արմեն says:

    Ճիշտ եք գրել, որ Հայաստան եկած սիրիահայերը մեծամասնությամբ շատ դրական մարդիկ են: Պատճառն այն է, որ նրանք եկել են սոցիալական ուղղվածության բաասիստական գաղափարախոսության երկրից, որտեղ մրցակցությունը և սպեկուլյացիան հարաբերական քիչ են: Սիրիայի կողքի Լիբանանում, որն ավելի մրցակցային, ազատ շուկայի երկրիր է նույն սիրիահայերը “շուստրի” են և բավական զոռբա: Իհարկե, նրանց զոռբայությունն ունի հարուստ և բարեկեցիկ երկրի մարդուն հատուկ որոշակի նրբություն և զարգացվածություն, բայց նույն զոռբայությունն է: Շուստրիությունը, մերկանտիլիզմը, քաղքենիականությունը, բոլորը ազատ շուկայի հասարակության մարդուն անհրաժեշտ որակներ են, որտեղ հարաբերությունները կարգավորում են միայն օրենքով, առանց բարոյական չափանիշների: Դրանք բրեժնևյան ԽՍՀՄ-ում առաջացան հենց այն պատճառով, որ այդ տարիներին թույլատրվեց որոշակի “արևմտականացում”:

  4. Atshak says:

    մարդ որ տեղափոխվում է ուրիշ երկիր, անխակ ամեն ինչից, դա իր պատմական հայրենիքն է թե ոչ, նախատրամադրվածորոեն դրական է լինում այդ երկրի բնակչության ու նիստ ու կացի հանդեպ:
    Ինչը չես ասի սիրիահայ ու ընդանրապես մերձավոր արևելքի հայեր հանդեպ…
    Հայաստան այցելելուց/տեղափոխվելուց իրենց նախատրամադրվաությունն է լինում այն, ու գնում են գող-ավազակների երկիր, որտեղ այերոփորթեն սկսած կթալանեն:
    Սա իրանք հիմնականում չեն բարձրաձայնում, այլ կիսվում են մեկը-մեկի հետ:
    Ու սա հերիք չէ, Այս գրվածքի հեղինակն էլ դա ամրապնդում է իր կողմից, որ տեղացիները սովետական գող-ավազակ-խաբեբա են:
    Ու սրանից հետո ուզում են որ իրենց լավ վերաբերվեն՞ … էտ որ՞ երկրում են իրենք դա տեսել:

  5. Atshak says:

    երկու վախը մեկ մահ է 😀

  6. Պետք է այս հարցին նայել որպես ֆոլկլոր ու ժպտալ եւ երբեք չծանրանալ տարբերությունների վրա, որովհետեվ մենք լավ գիտենք, որ նույնիսկ հարե վան գյուղացիների մեջ կա տարբերություն, իսկ եթե սուրյահայերը գովելով կարծում ենք ինչ որ բան է փոխվելու մեր ապրելակերպի մեջ’ ոչ, լավը միշտ եղել է լավ, վատն էլ միշտ վատ: Կապ չունի նա որտեղից է եկել: Կա մի դրական կետ’ արտասահմանում ապրելով կարող ենք ձեռք բերած լինել այնպիսի սովորություններ որ մեր երկրում դրանք չկան եւ դա պետք է դիտել որպես ֆոլկլոր եւ վերջ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031