«Հայկական կողմերը կողմնակից են հարցի խաղաղ կարգավորմանը ոչ թե նրա համար, որ թույլ են կամ վախենում են, այլ մենք անցել ենք պատերազմի միջով եւ չենք ցանկանում, որ այդ զրկանքները մեր ժողովուրդը կրկին տանի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային: Արցախում կիսում են ՀՀ պաշտպանական գերատեսչության դիրքորոշումը` սա պատերազմ է, եւ զգուշացնում են, որ եթե լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, բանակցություններն ընթանալու են Ադրբեջանի կապիտուլյացիայի պայմանների շուրջ:
«Առավոտ» օրաթերթ
24.12..2015