Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Քոչարյան. Չէի ուզենա, որ «Նոր Հայաստանը» երիտասարդ բառն առանձնացներ

Դեկտեմբեր 24,2015 22:11

Ինչպես հայտնի է, «Նոր Հայաստան» միավորումը հայտարարել է, թե Ազատության հրապարակում իրենց հարթակը տրամադրում է երիտասարդներին: Aravot.am-ը երիտասարդ ակտիվիստներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են վերաբերվում այդ առաջարկին եւ արդյոք պատրա՞ստ են դա ընդունել:

Մաքսիմ Սարգսյան

Մաքսիմ Սարգսյան

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ այս պահին չի տեսնում այդ հարթակում կանգնելու, խոսելու իմաստն ու նպատակը: Նա ընդգծեց, որ անձամբ ինքը առաջարկություն չի ստացել. «Գլոբալ առաջարկ է, այստեղ մերժելու խնդիր չկա:  Կարծում եմ՝ ով համաձայն է կգնա, մնացածն իրենց չեզոք կպահեն: Մերժել կարելի է անհատական առաջարկը, բայց այստեղ ընդհանուր առաջարկ է, որին կհամաձայնեն մարդիկ, որոնք ցանկություն կունենան, եւ պարզապես չեզոք կմնան ինչպես ես այն մարդիկ, որոնք չունեն ցանկություն»:

Վաղինակ Շուշանյան

Վաղինակ Շուշանյան

Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը ասաց, որ այդ հարցի շուրջ խոսել է «Նոր Հայաստանի» հետ, եւ կարծում է, որ իր կարծիքը բարձրաձայնելու անհրաժեշտություն դեռ չկա. «Երբ որ ժամանակը գա, բոլորն էլ կիմանան»:

Արթուր Քոչարյան

Արթուր Քոչարյան

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը նկատեց, որ վերջին շրջանում երիտասարդներ բառն առանձնացվել է. «Իրոք չէի ուզենա, որ առանձնացվեր: Երևի, Բաղրամյանից եկավ այդ բառը կոնկրետ երիտասարդներ, որովհետեւ այդտեղ էին ավելի շատ երիտասարդները: Ես ավելի կողմնակից կլինեի, որ չասեին միայն երիտասարդներ, չառանձնացվեր, ընդհանուր ժողովուրդ ասվեր՝ ժողովուրդը գա մասնակցի, որովհետեւ ի՞նչ կապ ունի՝ երիտասա՞րդ է, թե՞ մեծ մարդ է, ինքը կարողանում է լուրջ բան ասի, խելոք միտք ասի:

Ինչ վերաբերվում է երիտասարդությանը հանելուն, ինձ թվում է՝ հարմար ժամանակ չէ, որովհետեւ նախ, եթե քաղաքական տեսանկյունից նայենք գործընթացները պետք է հարմար վիճակում լինեն: Շուտով Նոր տարի է, ֆորսմաժորային իրավիճակ էլ չէ, որ մարդիկ Նոր տարին թողնեն, դուրս գան փողոց: Ինձ թվում է՝ լավ կլինի, որ Նոր տարուց հետո խոսակցություններ լինեն, հանգիստ շրջան է, չեմ կարծում, որ դուրս կգան մարդիկ: Լավ բան է ընդհանրապես նոր բան մտածել-անելը, իմ կարծիքով՝ պետք է դրա համար ավելի հարմար ժամանակն ընտրել»:

Նա նշեց, որ իրեն անձամբ նման առաջարկ չի եղել, նախաձեռնությունում էլ չեն քննարկել. «Երբ որ մեզ հստակ առաջարկ լինի կքննարկենք ու կասենք, այսպես պատասխան չունենք, մենք թիմ ենք ու անհատապես չենք գործում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031