Վաղը ժամը 12.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի այս տարվա վերջին թողարկումը, որի հյուրերն են՝ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Բանավեճի թեման է լինելու քաղաքական տարվա արդյունքները, ի՞նչ կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան քաղաքական կյանքում եւ ի՞նչ ակնկալիքներ ունենք 2016-ից:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը: