Քիչ առաջ ուրախալի լուր ստացվեց: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից Aravot.am-ին փոխանցեցին, որ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակվել, որ Հյուսթոնում անցկացված աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում արծաթե մեդալ ստացած կորեացի Կիմ Կվանգ Սոնգը դոպինգի վրա բռնվել է, ուստի պետք է որակազրկվի:
Հետեւաբար, երկամարտի 363 կիլոգրամով 4-րդ տեղը գրաված Անդրանիկ Կարապետյանը դառնում է բրոնզե մեդալակիր: Մեր երիտասարդ ծանրորդի հաշվարկին պետք է գրանցվի նաեւ պոկում վարժության (167 կգ) փոքր արծաթե մեդալը:
+105 կգ քաշային կարգում երկամարտի բրոնզե մեդալը նույնպես պետք է փոխանցվի հայաստանցի +105 կգ քաշային Գոռ Մինասյանին, քանի որ այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճած ռուսաստանցի Ալեքսեյ Լովչեւի դոպինգ ստուգումն էլ դրական է եղել: Գոռ Մինասյանը իր թիմակցի պես պետք է ճանաչվի պոկում վարժության արծաթե մեդալակիր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ