Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգենը երեւի ձեռ է առել Աշոտ Մանուչարյանին». Վանո Սիրադեղյանի մերձավոր

Դեկտեմբեր 24,2015 20:40

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի ներկայացրած ուշագրավ պատմությունն իր և Վազգեն Սարգսյանի՝ 1998-ին ունեցած մի խոսակցության մասին շարունակում են հերքել Վանո Սիրադեղյանին ճանաչող անձինք:

«Աշոտ Մանուչարյանին վատ ճանաչողները կամ չճանաչողները կարող են լրջորեն քննարկել նրա արտահայտած մտքերը, վկայությունները: Բայց ովքեր բախտ են ունեցել ճանաչել նրան իր հասարակական, քաղաքական, հրապարակային գործունեության սկզբից, պետք է վաղուց համոզված լինեին, որ այդ մարդը  ընդամենը խարդավանքների կամ իրեն ավելի լավ բնութագրող բառով՝ մուտիլովկաների սիրահար է»,- Aravot.am-ին ասաց Վանո Սիրադեղյանի մերձավորներից, «02» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Մանուչարյանը օրեր առաջ պատմել էր, որ. «1998-ին, երբ Սերժ Սարգսյանը զբաղված էր իշխանափոխությամբ, այն ժամանակ Վազգեն Սարգսյանը մի օր առավոտյան ինձ տեղեկացրեց, որ իր հանդեպ սպանություն է նախապատրաստվում և ասաց, որ կազմակերպիչը Վանո Սիրադեղյանն է: Ասացի՝ ամենահեշտ չեզոքացումը վտանգի մամուլի ասուլիսն է, հրավիրենք, այդ մասին հայտնիր: Նա պատասխանեց, թե Վանոն ընկերս է, երկիրն էլ հարվածի տակ դնել չեմ կարող: Ասաց՝ ես նրա հետ կխոսեմ: Գնաց, խոսեց Վանոյի հետ, նա հավաստիացրել էր, որ նման բան չկա»:

Վասակ Դարբինյանի լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Վասակ Դարբինյանի լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Վասակ Դարբինյանի խոսքով, «Հայաստանի քաղաքական դաշտում վխտում են այս կարգի «մեծ ստրատեգները», մերթընդմերթ հանդես են գալիս տարօրինակ «բացահայտումներ»-ով՝ հիշեցնելով իրենց գոյությունը ու փորձելով այդ կերպ մնալ ջրի երեսին: Ձեր ուշադրությանն արժանացած հայտարարությունն այդ շարքից է: Ամենահարուստ երեւակայություն ունենալու դեպքում կարելի է պատկերացնել, որ Վազգենը նման բան ասած լինի Աշոտ Մանուչարյանի ականջին… վերջինիս ձեռ առնելու եւ դավադրությունների այդ սիրահարին հիմար վիճակի մեջ դնելու, վրան մի լավ ծիծաղելու համար»:

Հիշեցնենք, որ Աշոտ Մանուչարյանի «բացահայտումը» անհավանական է համարել ու բացառել նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ara says:

    Վազգենը երևի Նաիրիի ականջին էլ է կատակով բան ասել, բայց վերջինիս հումորի զգացումն ավելի վատն էր քան Աշոտինը… Տեսա՞ք ինչ փիս բան ստացվեց…

  2. Հ.Շ. says:

    ես չեմ կարծում որ Վանո Սիրադեղյանը մատ ունի Խորհրդարանի ջարդին մէջ

    սակայն ինք նաեւ այս անձն է՝
    https://www.youtube.com/watch?v=d0876dTAjx0

    հետեւաբար, չեմ հասկանում թէ ինչպէս իր տէրը յաջողեցաւ, տարիներ յետոյ, վերադառնալ որպէս երկրի Փրկիչ, եւ խեղճ ժողովուրդը ոտքի հանել ու առաջնորդել դէպի կրակ

    թէեւ ասում են՝ կոյրերի թագաւորության մէջ, միականին թագաւոր է

  3. Մեսրոպ Թումանյան says:

    Ենթադրություննեով խոսելու փոխարեն կարելի է հավատալ Մանուչարյանի ասածին: Ես չեմ պնդում, թե Վանոն սպանություն է նախապատրաստած եղել, բայց որ Վազգենի սպանությունը նախապատրաստվում էր և Վազգենը զգացել էր, բայց ոչ ուղղությունը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031