Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սորոկին. «Հայկական կողմը պաշտպանում է առաջարկը, իսկ ադրբեջանական կողմը՝ կասեցնում». «Ա1+» (տեսանյութ)

Դեկտեմբեր 24,2015 19:15

Ադրբեջանն արդեն տանկերից է կրակում հայկական սահմանին, այս իրավիճակում ի՞նչ կարող է անել Ռուսաստանն, «Ա1+»-ի հարցին ի պատասխան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց. «Ես այստեղ ներկայացնում եմ ԵԱՀԿ-ն, ոչ թե Ռուսաստանը, և ինձ այս դեպքում բարդ է ասել։ Մինսկի խումբը և  ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշչիկը զբաղվում են այս հարցերի լուծմամբ։ Հուսանք, որ Նոր տարին կբերի շոշափելի դրական տեղաշարժ այս հարցում»։

Իսկ սահմանին տեղի ունեցող դեպքերի ուսումնասիրման նպատակով մեխանիզմներ գտնելու, հանձնաժողով ձևավորելու առնչությամբ նա նշեց. «Կարող եմ հույս հայտնել, որ դա կիրականացվի։ Հայկական կողմը միշտ պաշտպանել և պաշտպանում է այդ առաջարկը, իսկ ադրբեջանական կողմը՝ կասեցնում։ Հուսանք, որ առաջիկա տարում այդ մեխանիզմը կգործի»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031