Այսօր Գյումրու «Օյունջյան» վարժարանում տեղի ունեցավ տարեվերջյան մարզխորհրդի նիստը: Մարզպետարանի պաշտոնյաները ոլորտ առ ոլորտ ներկայացրեցին կատարված աշխատանքներն ու թերացումները, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը իր հերթին ելույթ ունեցավ ու դիտողություն արեց սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշ ապահոված գյուղապետերին:
Այս լարված աշխատանքից հետո, երբ բոլորը շտապում էին վարժարանի դահլիճ՝ նշելու Ամանորը, հանկարծակի բեմ բարձրացավ բանաստեղծ Սամվել Մարգարյանը՝ անակնկալի բերելով գեներալ մարզպետին: Պարզվեց՝ բանաստեղծը, որը «Բագրատունյաց ասպետներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավարն է, մարզպետի կրծքից կախելու էր «Բագրատունյաց ասպետ» ոսկե շքանշանը:
Սամվել Մարգարյանը հիշեցրեց, որ Բագրատունյաց առաջին ասպետը եղել է Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը:
Նկատենք, որ Ֆելիքս Ցոլակյանի՝ «Բագրատունյաց ասպետ» դառնալն այսօրվա բավական ձանձրալի մարզխորհրդի նիստի ամենահետաքրքիր պահն էր:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ