Լրահոս
Օրվա լրահոսը

7000 ընկերություններ փակվել են, գրանցվել են՝ 15. 000-ը

Դեկտեմբեր 24,2015 17:12

Էկոնոմիկայի նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց պետության կողմից ՓՄՁ-ների աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես հիշատակեց ընտանեկան բիզնեսի զարգացմանն ուղղված արտոնությունները` հարկերից ազատումը:

Պարոն Օհանյանը նշեց, որ 2015 թվականի հիմնական ձեռքբերումը կարելի է համարել 2016-2018 թվականների ՓՄՁ ռազմավարությունը, որտեղ հստակ երեւում են այս ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը, նպատակները, միջոցառումները:

Ամփոփելով տարին՝ նա նշեց, որ շուրջ 7000 ընկերություններ փակվել են, գրանցվել են 15000 ընկերություններ, փակվողներից 2 անգամ ավելի:

Ըստ նրա՝ փակման պատճառները շատ տարբեր են. չեն կարողանում ճկուն քաղաքականություն մշակել, որ մրցակցեն, բացի այդ, դա բնական գործընթաց է. ձեռնարկությունները բացվում են ու փակվում:

«Գուցե չեն ցանկացել գործունեություն ծավալել իրենց նախաձեռնությամբ, ոչ թե բացասական գործոններից ելնելով, իրենց իրավունքն է բացվել, փակվել և ընդհանրապես աշխատել, թե՝ ոչ»,-ասաց նա և խորհուրդ տվեց նայել միջազգային տենդենցները. բոլոր երկրներում էլ ՓՄՁ-ները բացվում են եւ փակվում:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031