Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են առողջապահության ոլորտի 2015 թվականի արդյունքները

Դեկտեմբեր 24,2015 16:52

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային տարեվերջյան հանդիպման ընթացքում քննարկել է 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ու հաջորդ տարվա համար նախանշված ծրագրային առաջնահերթությունները:

«Ամփոփելով անցնող տարին` կարող ենք փաստել, որ հետևողական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ: Յուրաքանչյուր տարվա աշխատանքների հիմքում մեր քառամյա զարգացման ծրագիրն է: Ուրախությամբ պետք է փաստենք, որ առողջապահության ոլորտում նախանշված աշխատանքները մեծ մասով կատարված են: Սակայն անելիքներ էլ կան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից որդեգրած քաղաքականությամբ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2016-ին, պետք է շարունակենք աշխատանքները՝ բարձրացնելով մեր համաքաղաքացիներին մատուցվող բժշկական ծառայությունների որակը»,-նշել է Դավիթ Օհանյանը:

2016 թվականի ծրագրերի մասով նշվել է, որ շարունակում է առաջնահերթ մնալ առողջապահական հիմնարկների արդիականացումն ու ժամանակակից բուժսարքավորումներով վերազինումը: Հաջորդ տարվա ծրագրերով թվով 9 հիմնարկներում ջեռուցման համակարգերի անցկացումից հետո կամբողջանա քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունները ջեռուցման համակարգերով ապահովման ծրագիրը: Հաջորդ կարևոր քայլը նորոգման աշխատանքներն են:
Անդրադառնալով տոնական օրերին բնակչությանը մատուցվող ծառայությունների պատշաճ ապահովմանը՝ Դավիթ Օհանյանը, մեկ անգամ ևս փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը, ընդգծել է, որ բոլոր բուժհաստատություններում հստակ ժամանակացույցով կսահմանվի հերթապահություն: Բացի այդ, կոմունալ ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ ևս համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Հանձնարարականներ են տրվել նաև շտապբուժօգնության ծառայությանը:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031